Երեկ կայացած մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Արցախը պետք է պատասխանի՝ ի՞նչ ճակատագիր է ուզում իր համար:
Այսօր կայացած մամուլի ասուլիսում, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այդ առիթով նկատեց.
«Արցախը դրան պատասխանել է, ընդ որում` վերջին երեք ամիսը պատասխանում է հերոսական զրկանքներով, տոկունությամբ՝ շրջափակման մեջ պայքարելով թե սեփական, թե ՀՀ անվտանգության համար: Այնպես որ, Արցախն իր խոսքն ասել է, ուղղակի Հայաստանի կառավարիչները լսել չեն ուզում»:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր վերահաստատել է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը՝
«ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս, եթե դուրս եկողներ կան, ՀՀ-ից են դուրս գալիս: Այն, ինչ տեղի է ունեցել ամիսներ շարունակ, դեռեւս 2018-19 թվականներին եւ մի քանի օր առաջ՝ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարմամբ, հստակ տարանջատման քաղաքականության դրսեւորում է, որով հայկական կողմը փորձում է ցույց տալ իր մոտեցումը ՀԱՊԿ-ին:
Հիշեցնեմ, որ ՀՀ-ն հրաժարվեց ՀԱՊԿ փոխօգնության ծրագրից, որը, ըստ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Զասի, պարունակում էր նաև սպառազինության աջակցություն՝ պատճառաբանելով դա քաղաքական գնահատականի բացակայությամբ»:
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…