Ադրբեջանի իշխանությունների և Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև ուղիղ շփումներն այլընտրանք չունեն, այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Բաքվի և Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների միջև ուղիղ և տեսանելի քննարկումների մեկնարկը ճիշտ ուղղությամբ քայլ է, և այն պետք է ողջունել:
Ուղիղ շփումներն այլընտրանք չունեն, երբ խոսքը տարաձայնությունները հասցեագրելու մասին է, որը պետք է տեղի ունենա բացառապես բոլոր առնչվող շահագրգիռ կողմերի միջև բանակցությունների միջոցով»,- եվրոպացի դիվանագետի խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը։
Կլաարը շեշտել է, որ երկխոսությունը պետք է միտված լինի վստահության ձեւավորմանը, և ոչ թե առճակատումը բորբոքելուն: «Բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում զերծ մնալ բացասական հռետորաբանությունից և կենտրոնանալ փոխզիջումային լուծումներ գտնելու վրա, որը կհասցեագրի բոլոր կողմերի ունեցած լեգիտիմ մտահոգությունները»,- ասել է Եվրամիության հատուկ բանագնացը։
«Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ում եւ Իսրայելում հաղթում է ուժեղ աջական առաջնորդը, ձախ խորքային պետությունն օգտագործում…
Մարտի 20-ին Երևանում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց…
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…
Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…