Հասարակություն

Կաթնաշոռի 10 նմուշից միայն 2-ում խախտում չկա

«Հետք»-ը շարունակում է սննդամթերքի փորձաքննությունների շարքը։ 2023թ. մարտի 2-ին փորձաքննության է ներկայացրել շուկայում լայն սպառում ունեցող կաթնաշոռի 10 նմուշ։

Աղբյուրն ընդգծում է՝ հրապարակման պահին փորձաքննված նմուշների ժամկետները լրացած են, և դրանց խմբաքանակն արդեն չի վաճառվում խանութներում։

Առաջին համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Թամարա» ընկերության կաթնաշոռը ( 27.02.2023-04.03.23 արտադրության՝)։

Բաղադրությունը՝ «կովի անարատ կաթ, յուղազերծ կաթ, չոր յուղազերծ կաթ, կաթնաշոռի մակարդ»։ Կաթնաշոռի յուղայնությունը՝ 7%։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այս նմուշը համապատասխանում է սահմանված նորմերին։Երկրորդ համարի տակ փորձաքննվել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի արտադրության «Մարիաննա» կաթնաշոռը (02.03.2023-08.03.23՝ արտադրության)։

Բաղադրությունը՝ «կաթ կովի նորմալացված, կաթնաթթվային կուլտուրաներից պատրաստված մակարդ, կալցիումի քլորիդ»։ Կաթնաշոռի յուղայնությունը՝ 9%։

Փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է, որ «Մարիաննա» կաթնաշոռի մեջ բորբոսասնկերի թիվը 120 է, ինչը գերազանցում է նորման 2,4 անգամ (նորմա՝ 50 ԳԱՄ/գ-ից ոչ ավելի)։

Բացի այդ, այս կաթնաշոռում հայտնաբերվել են մեծ քանակությամբ խմորասնկեր (այնքան շատ է, որ այլևս չեն հաշվում)։Այսպիսով, «Մարիաննա» կաթնաշոռը չի համապատասխանում սահմանված նորմերին և անվտանգ չէ օգտագործման համար։Երրորդ համարի տակ փորձաքննվել է «Բիոկաթ» ընկերության կաթնաշոռը (02.03.2023-07.03.23՝ արտադրության)։

Ինչպես նշված է մակնշման մեջ, այն պարունակում է «կովի անարատ կաթ և կաթնաշոռի մակարդ»։

Կաթնաշոռի յուղայնությունը՝ 12%։ Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Բիոկաթ» կաթնաշոռում առկա են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։ Բացի այդ, այն պարունակում է մեծ քանակությամբ բորբոսասնկեր և խմորասնկեր։

Այսպիսով, «Բիոկաթի» կաթնաշոռը չի համապատասխանում սահմանված նորմերին և անվտանգ չէ օգտագործման համար։

Չորրորդ համարի ներքո փորձաքննության է ներկայացվել «Չանախ» ընկերության կաթնաշոռը (02.03.2023-07.03.23՝ արտադրության)։Բաղադրությունը՝ «կովի կաթ յուղազերծված, բակտերիալ մերան»։

Կաթնաշոռի յուղայնությունը՝ 0,6%։ Փորձաքննության արդյունքում պարզվել է, «Չանախ» կաթնաշոռի մեջ կա աղիքային ցուպիկ, ինչպես նաև՝ 2,5 անգամ ավելի խմորասնկեր՝ 250 ԳԱՄ/գ։

Այսպիսով, «Չանախի» կաթնաշոռը չի համապատասխանում սահմանված նորմերին և անվտանգ չէ օգտագործման համար։Հինգերորդ համարի տակ փորձաքննվել է «Արբան» ՍՊԸ արտադրության «Աշտարակ կաթ»-ի կաթնաշոռը (02.03.2023-07.03.23 արտադրության)։

Բաղադրությունը՝ «կովի անարատ կաթ, չոր յուղազերծ կաթ վերականգնված, բակտերիալ մերան»։ Կաթնաշոռի յուղայնությունը՝ 7%։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Աշտարակ կաթի» կաթնաշոռում կա աղիքային ցուպիկ, բորբոսասնկերը գերազանցում են նորման 6 անգամ` 300 ԳԱՄ/գ, բացի այդ, առկա են մեծաքանակ խմորասնկեր (խմորասնկերի քանակն այնքան շատ է, որ այլևս չեն հաշվում)։

Այսպիսով, «Աշտարակ կաթի» կաթնաշոռը չի համապատասխանում սահմանված նորմերին և անվտանգ չէ օգտագործման համար։

Վեցերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Արզնի կաթ» կաթնաշոռը (02.03.2023-08.03.23 արտադրության)։

Բաղադրությունը՝ «կովի կաթ նորմալացված պաստերացված, բակտերիալ մերան»։

Կաթնաշոռի յուղայնությունը՝ 9%։ Ունի EAC նշան։Փորձաքննությամբ պարզվել է, որ «Արզնի» կաթնաշոռում առկա է աղիքային ցուպիկ, ինչպես նաև՝ մեծաքանակ բորբոսասնկեր և խմորասնկեր։

Այսպիսով, «Արզնի» կաթնաշոռը չի համապատասխանում սահմանված նորմերին և անվտանգ չէ օգտագործման համար։Յոթերորդ համարի տակ փորձաքննվել է «Թամարա և Անի» ընկերության «Անի» (Ani) յուղազրկված կաթնաշոռը (02.03.2023-07.03.23՝ արտադրության)։

Բաղադրությունը՝ «կովի յուղազրկված կաթ, կաթնաշոռի մակարդ/լակտոկոկերի խառնուրդ»։ Ունի EAC նշան։«Անի» կաթնաշոռն ունի մակնշման խախտում. ապրանքատեսակի անունը միայն անգլերեն է՝ պահանջված ռուսերեն և հայերենի փոխարեն, ինչը ՄՄ ՏԿ 022/2011 տեխկանոնակարգի խախտում է։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Անի» կաթնաշոռը համապատասխանում է սահմանված նորմերին։

«Մարիլա» ընկերության կաթնաշոռը փորձաքննության է ներկայացվել ութերորդ համարի տակ (28.02.2023-04.03.23՝ արտադրության)։ Կաթնաշոռի յուղայնությունը՝ 9%։ Ըստ մակնշման՝ կաթնաշոռը առանց հավելումների և հակաբիոտիկների է և 100% բնական։ Ունի EAC նշան։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Մարիլա» կաթնաշոռում հայտնաբերվել է թույլատրելիից 5 անգամ ավելի խմորասնկեր՝ 500 ԳԱՄ/գ։ Բացի այդ, կաթնաթթվային մանրէների թիվը սահմանված և մակնշված 10^7 աստիճանից քիչ է՝ 10^4 ԳԱՄ է։

Այսպիսով, «Մարիլա» կաթնաշոռը չի համապատասխանում սահմանված նորմերին և անվտանգ չէ օգտագործման համար։

«Բոնիլատ» ընկերության կաթնաշոռը փորձաքննության է ներկայացվել իններորդ համարի ներքո (01.03.2023-07.03.23՝ արտադրության)։

Բաղադրությունը՝ «կաթ նորմալացված պաստերացված, բակտերիալ մերան»։ Ապրանքը մակնշված է որպես «100% բնական (natural product)»։ Կաթնաշոռի յուղայնությունը՝ 9%։

Փորձաքննության արդյունքում «Բոնիլատ»-ի կաթնաշոռի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկ, մեծաքանակ խմորասնկեր, ինչպես նաև՝ նորմայից ցածր կաթնաթթվային մանրէներ։

Այսպիսով, «Բոնիլատ» կաթնաշոռը չի համապատասխանում սահմանված նորմերին և անվտանգ չէ օգտագործման համար։

Վերջին՝ տասներորդ համարի տակ փորձաքննվել է «Հայր և որդի Երեմյաններ» ընկերության «Երեմյան փրոդաքթս» (Yeremyan products) կաթնաշոռը (02.03.2023-06.03.23՝ արտադրության)։

Բաղադրությունը՝ «կաթ նորմալացված, բակտերիալ մերան»։ Կաթնաշոռի յուղայնությունը՝ 12%։ Ունի EAC Նշան:

«Կաթը սեր է»՝ մակնշված է կաթնաշոռի վրա. փորձաքննությամբ պարզվել է, որ «Հայր և որդի Երեմյաններ» կաթնաշոռում խմորասնկերի քանակը 3,5 անգամ գերազանցում է սահմանված նորման՝ 350 ԳԱՄ/գ է, բացի այդ շատ քիչ են կաթնաթթվային մանրէները։

Այսպիսով, «Հայր և որդի Երեմյաններ» ընկերության կաթնաշոռը չի համապատասխանում սահմանված նորմերին և անվտանգ չէ օգտագործման համար։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

11 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

12 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

12 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

12 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

13 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

13 hours ago