Կրթություն

Կառավարությունը հաստատեց կրթության մինչև 2030-ի պետական ծրագրից բխող գործողությունների ծրագիրը

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 16-ի նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրից» բխող գործողությունների ծրագիրը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ այս նախագծով վերջնական փուլ ենք մտնում կրթության ռազմավարության եւ անելիքների ռազմավարության գործում:

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի 6 տարվա դադարից հետո ԱԺ-ն հաստատեց կրթության մինչեւ 2030 թվականի պետական ծրագիրը, որով հստակ ուղենշվեցին կրթության բոլոր մակարդակներում զարգացման առաջնահերթություններն ու թիրախները.

«Սա մեր միակ ռազմավարությունն է, որ ունի օրենքի կարգավիճակ՝ նշանավորելու կրթության առանցքային դերը հնրային զարգացման համար: Այս նախագիծը ցույց է տալիս կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման ճանապարհային քարտզը՝ հստակ անելիքներով, արդյունքային ցուցանիշներով, ժամկետներով, պատասխանատու կառույցներով»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ այս գործողությունների պլանը ֆինանսական գնահատում է անցել արտաքին փորձագետների ներգրավմամբ:

Որոշման հիմնավորման մեջ նաեւ նշվում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը, որպես օրենսդրական պահանջ, ամրագրված է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքով:

Նախագծի ընդունումը, որպես կրթության բոլոր մակարդակների զարգացման ռազմավարական նպատակներն ու բարեփոխումների ուղղությունները ներկայացնող փաստաթուղթ, ամրագրված է նաև մի շարք միջազգային համագործակցության փաստաթղթերում:

Կրթության ոլորտի զարգացման նախորդ պետական ծրագիրն ընդունվել է 2011 թվականին՝ 2011-2015 թվականների համար:Կարիք կա ապահովելու «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի»՝ որպես ոլորտի հիմնական ռազմավարական փաստաթղթի, կապը միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և ամենամյա ծրագրային բյուջեի հետ:

Նախագծով նախատեսվում է սահմանել Օրենքից բխող՝ կրթության մինչև 2030 թվականի զարգացման հստակ գործողությունների ծրագիր՝ կրթության բոլոր մակարդակների համար, իրենց արդյունքային ցուցանիշներով ու վերջնական թիրախներով։

Թիվ 1

Recent Posts

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

11 minutes ago

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

29 minutes ago

Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…

40 minutes ago

Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…

1 hour ago

Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան

Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…

2 hours ago

Քննարկվել են բեռների անխոչընդոտ տարանցմանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…

2 hours ago