Քաղաքականություն

Տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի հայտարարության եռակի խախտում

Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված. հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում։

Նրա խոսքով՝ միաժամանակ տեսնում ենք ԼՂ հետ շփման գծում ռազմական առումով սրելուն ուղղված կոնկրետ գործողություններ Ադրբեջանի կողմից։ Հիշեցնելով Լաչինի միջանցքում ադրբեջանական սադրանքի հետևանքով արցախցի երեք ոստիկանի սպանությունը՝ Փաշինյանն արձանագրել է.

«ՌԴ ՊՆ-ն մարտի 6-ին տարածած հաղորդագրության մեջ հստակ արձանագրել է, որ միջադեպի սադրողն ադրբեջանական կողմն է։ ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ վարույթ է իրականացվում դեպքի մանրամասները պարզելու ուղղությամբ։

Այս առումով հատուկ գնահատականի պետք է արժանանա այն փաստը, որ ԼՂ ոստիկանների սպանությունները տեղի են ունեցել Լաչինի միջանցքում»։

Վարչապետը նաև նշել է, որ տեղի է ունեցել 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության եռակի խախտում. «Խախտվել է ոչ միայն հրադադարը, ոչ միայն ԼՂ շփման գիծը, այլև Լաչինի միջանցքի 5 կմ-անոց գոտին»։

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում։ Ըստ նրա՝ սա արձանագրված է նաև ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի որոշման մեջ.

«Կարևոր և անհետաձգելի եմ համարում, որ ՀՀ-ն միջոցներ ձեռնարկի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ։ Խոսքը, մասնավորապես, ՄԱԿ շրջանակներում նախատեսված մեխանիզմների մասին է։ Այս առումով ԱԳՆ-ին տվել եմ համապատասխան հանձնարարականներ»։

Թիվ 1

Recent Posts

​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան

Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…

15 minutes ago

Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում

2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…

34 minutes ago

Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…

1 hour ago

Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…

1 hour ago

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

2 hours ago

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

2 hours ago