

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մարտի 14-ին առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնի հետ։
Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից:Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Արցախում և Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը՝ շեշտելով, որ արդեն 3 ամսից ավել է՝ Լաչինի միջանցքը արգելափակված է։
Նա իր երախտագիտությունն է հայտնել նաև Ֆրենկ Փալոնի կողմից Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի Պետական, արտաքին գործողությունների և ծրագրերի ենթահանձնաժողովին ուղղված նամակի համար, որը պահանջում է 2024 թ․ ֆինանսական տարում ՀՀ և Արցախի համար հատկացումների զգալի ավելացում։
Կոնգրեսականը հավաստիացրել է, որ ՀՀ-ի և Արցախի աջակցությանն ուղղված ջանքերը լինելու են շարունակական։
Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ-ԱՄՆ խորհրդարանական համագործակցության խորացման հնարավոր ուղիները, ինչպես նաև խորհրդարանական փոխայցելությունների հարցեր։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…