Մշակույթ

Էրեբունի թանգարանը կունենա նոր ցուցադրություն

Այս տարի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան ունի բազմաբովանդակ, կարևոր ծրագրեր։ Ասուլիսում ասաց Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։

Նա հայտնեց, որ մարտի վերջին նախատեսում են Լուվրի գործընկերների հետ համատեղ Էրեբունի թանգարանի նոր ցուցադրության սցենագրաֆիայի մրցույթը։

«Ֆրանսիայի կառավարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի և Լուվրի Հին մերձավոր արևելքի դեպարտամենտի աջացությամբ Էրեբունին ունենալու է բոլորովին նոր ցուցադրություն»,- ասաց Մ.Բադալյանը։

Նրա խոսքով, նախատեսվում է դեկտեմբերին փակել թանգարանի ցուցադրությունը, մի փոքր հատված բաց պահել այցելուների համար, 2024 թ. ապրիլին Էրեբունի թանգարանը կունենա ժամանակակից, ինտերակտիվ հատվածներով հագեցած ցուցադրություն։

Մ.Բադալյանն ասաց, որ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի ցուցադրությունը 1984 թվականից գրեթե չի փոխվել.

«Եթե 1984 թվականի համար ցուցադրությունը շատ լավն էր, հիմա ցուցադրությունը շատ հնացել է, պետք է ժամանակին համընթաց քայլենք»։

Նա հայտնեց, որ Հայաստանում թանգարանային սցենոգրաֆիան այնքան էլ զարգացած չէ, և դրա շուրջ ամառվանից աշխատում են Լուվրի թանգարանի գործընկերների հետ, նոր հայեցակարգն արդեն պատրաստ է։

Ապրիլի կեսերին Միքայել Բադալյանը Լուվրի հրավերով կգնա Ֆրանսիա՝ քննարկելու ապագա համագործակցության հեռանկարները, հանդիպումներ է ունենալու ֆրանսիական մի շարք առաջատար արգելոց-թանգարանների տնօրենների հետ։

Նա ասաց, որ հասել են մի կետի, որ արդեն համագործակցում են, կապեր են հաստատել Էրմիտաժի, Լուվրի, Բրիտանական թանգարանի, Պուշկինի թանգարանի հետ։«Էրմիտաժի հետ ջերմ հարաբերություններ ունենք։

Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին շատ ջերմորեն է վերաբերում Էրեբունիին, Երևանին։ Փետրվարին նրա հրավերով եղա Էրմիտաժում, քննարկվեց ապագա համագործակցության հեռանկարները, սեղանին է դրված Էրմիտաժի և էրեբունի միջև նոր պայմանագրի տեքստը։

Իրավաբաններն են նայում վերջնական տեքստի բերելու համար։ Դրանով նախատեսվում է ակտիվացնել փոխադարձ համագործակցությունը, էրեբունի թանգարանում ստեղծել Էրմիտաժի անկյուն, ինչը չափազանց կարևոր ձեռբերում է։ Պատկերացրեք՝ Էրմիտաժից մի կարևոր իր կցուցադրվի Էրեբունիում։

Միաժամանակ Էրմիտաժում կցուցադրվեն Էրեբունի թանգարանից իրեր, այսինքն ժամանակավոր կտրվեն»,- ասաց Բադալյանը։ Էրմիտաժի հետ համագործակցությունը, նրա խոսքով, կօգնի նաև Հայաստանից ռեստավրատորների վերապատրաստման գործին։

Մ. Բադալյանը հայտնեց, որ մայիսի 3-ին Կարմիր բլուրում սկսվող հնագիտական պեղումներին Էրմիտաժից ևս հնագետներ կմասնակցեն հայկական արշավախմբի կազմում։

Թիվ 1

Recent Posts

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

1 hour ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

4 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

5 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

7 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

7 hours ago

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

22 hours ago