Կարելի է ենթադրել, որ Քննիչ հանձնաժողովի նիստում ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը չի կրկնել վարչապետի հրաժարականի պահանջը, ինչից Անդրանիկ Քոչարյանի ոգեւորությունը կարող էր մեծանալ:
Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին 44-օրա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բավական դրական գնահատեց Օնիկ Գասպարյանին:
«Իշխանությունը չունի հաստատուն տեսակետ. Նախկինում ասում էին՝ Օնիկ Գասպարյանը 5-րդ շարասյան է սպասարկում, դավաճան է, հիմա ասում են՝ Օնիկ Գասպարյանը լավն էր, իզուր էլ հանեցինք բանակից: Բա չհանեի՞ք:
Դուք մարդուն պախարակում եք, հանում եք պաշտոնից, հետո փոշմանում եք: Իրենց հարաբերություններն իրենք պետք է կարգավորեն»,-ասաց նա:
Թովմասյանը որեւէ ակնկալիք չունի այդ քննիչ հանձնաժողովից, որովհետեւ այդ քննիչ հանձնաժողովի գործունեությունը ընդդիմության գործիք է. «Չի կարող ենթադրյալ հանցագործը քննել իր հանցագործության վարկածը: Իսկ իշխանությունը հիմա քննում է իր հանցակցությունը, պատերազմի ժամանակ իր վարած քաղաքականության սխալները:
Չի կարող իշխանությունն օբյեկտիվ լինել: Այդ գործընթացի նկատմամբ հավատ չի լինելու, որովհետեւ Հայաստանն ուներ գերագույն գլխավոր հրամանատար եւ նա եւ մեղավոր է, եւ պատասխանատու է»,-ասաց նա:
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…