Լրահոս

Սահմանվել է նվերները հաշվառելու պարտականություն․ ԱՆ

Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությամբ հստակեցվել են նվերներ ընդունելու արգելքին առնչվող կարգավորումները: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում նշել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ներկայացնելով Կառավարության 5-ամյա միջոցառումների ծրագրի` արդարադատության ոլորտի վերաբերյալ զեկույցը:

ԱՆ-ից հայտնում են, որ սահմանվել է նաև նվերները հաշվառելու պարտականություն: Ընդլայնվել է հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը: Կատարելագործվել է հավատարմագրային կառավարման ինստիտուտը:

Հստակեցվել են ազդարարներին տրվող պաշտպանության մեխանիզմները, նախատեսվել է նոր ազդարարման տեսակ՝ ազդարարում հանրությանը: Մարդու իրավունքների պաշտպանին վերապահվել են ազդարարների պաշտպանության իրականացմանը հետևելու, ազդարարների պաշտպանության վերաբերյալ տվյալների հավաքագրման և այլ լիազորություններ:

2022 թվականի ընթացքում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դատարան է ներկայացվել ընդհանուր 21 հայցադիմում, որոնցով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է շուրջ 52 մլրդ ՀՀ դրամ, բռնագանձման է ենթակա նաև 296 գույք: 2022 թվականին քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված 29,4 մլրդ ՀՀ դրամի վնաս:

Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումների շրջանակներում՝ Գրիգոր Մինասյանը նշել է, որ դատապարտյալները հնարավորություն են ստացել միջնակարգ կրթություն ստանալ նաև 19 տարեկանից հետո՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Դատապարտյալների անվտանգ փոխադրումներն իրականացնելու համար ձեռք են բերվել և համապատասխան սարքավորումներով կահավորվել են թվով 10 ժամանակակից տրանսպորտային միջոցներ:

Դատապարտյալների իրավունքների երաշխավորման նպատակով քրեակատարողական բոլոր հիմնարկներում ապահովվել է շուրջ 30 լեզուներով թարգմանության իրականացում:

«Աբովյան», «Արմավիր», «Սևան» քրեակատարողական հիմնարկներում կատարվել են մեծածավալ շինարարական աշխատանքներ` հատուկ հարմարեցված պայմաններ ստեղծելով անազատության մեջ պահվող և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղադրվել է տեսահսկման ամբողջական համակարգ, օդափոխության համակարգ:

Բանտային բժշկության ոլորտի բարեփոխումներով քրեակատարողական հիմնարկներում ներդվել է նաև հեռաբժշկության ծրագիրը:

ՀՀ-ում առաջին անգամ բացվել է Մասնագիտական ուսուցման կենտրոն, որտեղ պրոբացիայի շահառուներին դասավանդվելու են տարբեր հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացներ: Մշակվել է օրենսդրական փաթեթ, որով քրեակատարողական ծառայությունում ներդրվելու է քրեակատարողական ծառայողների ատեստավորման համակարգ:

Հայտարարվել է նոր քրեակատարողական հիմնարկի նախագծանախահաշվային աշխատանքների մրցույթը: Նոր քրեակատարողական հիմնարկի կառուցմամբ պայմանավորված՝ կփակվեն «Նուբարաշեն», «Երևան-Կենտրոն», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկները:

Ամփոփելով ելույթը՝ նախարարն նշել է, որ Արդարադատության նախարարությունն ամբողջությամբ համակարգել է Հայաստանում պարեկային ծառայության ներդրման և Ներքին գործերի նախարարության ստեղծման աշխատանքները, որոնց արդյունքները հավանաբար կներկայացնեն համապատասխան ոլորտի ղեկավարները:

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

52 minutes ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

1 hour ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

2 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

2 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

3 hours ago

Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը

Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…

3 hours ago