2022-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից գանձված կատարողական ծախսերն ավելի քան 1 մլրդ 325 մլն դրամի չափով գերազանցել են ծառայության ծախսերը: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում նշել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ներկայացնելով Կառավարության 5-ամյա միջոցառումների ծրագրի` արդարադատության ոլորտի վերաբերյալ զեկույցը:
ԱՆ-ից հայտնում են, որ գործող 13 առևտրային բանկերում օպտիմալացվել է դրամական միջոցների բռնագանձման գործընթացը. այժմ այն տևում է 2-3 օր՝ նախկին 7 օրվա փոխարեն:
Փաստաբանների պալատում ձևավորվել է նոր կարգապահական հանձնաժողով, հանրային պաշտպանության շահառուների շրջանակը լրացվել է ևս 3 խմբով: Այդ նոր խմբերն են` 1) օտարերկրացիները՝ արտաքսման վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար, 2) անձինք, որոնց վերաբերյալ իրականացվում է անգործունակության վարույթ, 3) տուժողները, եթե նրանք պարտադիր ժամկետային զինծառայող են կամ մինչև 16 տարեկան երեխա:
Բացի այդ, 10-ով ավելացվել է հանրային պաշտպանների թվակազմը, որոշակի մասնագիտական պահանջների բավարարող անձանց համար նախատեսվել է հնարավորություն մասնակցելու փաստաբանի որակավորման քննություններին առանց փաստաբանական ակադեմիայում ուսանելու:
Գրիգոր Մինասյանը ներկայացրել է նաև Քրեաիրավական ոլորտի բարեփոխումները՝ նշելով, որ տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների, ինչպես նաև ազատության սահմանափակում պատժատեսակի կիրառությունն ապահովելու համար ձեռք են բերվել էլեկտրոնային հսկողության միջոցներ (200 միավոր ոտքին կամ ձեռքին կրելու համար):
Քննչական կոմիտեի հաստիքների թիվն ավելացվել է 210-ով, Հակակոռուպցիոն կոմիտեինը՝ 100-ով, իսկ Դատախազությանը՝ 20-ով: Միևնույն ժամանակ, օպտիմալացվել է քննչական համակարգը:
Քննչական գործողությունների ընթացքում անչափահասների, անգործունակ կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն առավելագույնս երաշխավորելու նպատակով առաջին անգամ իրականացվել է հատուկ հոգեբանների որակավորում և վերապատրաստում:
Մեկնարկել են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի մշակման աշխատանքները:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է՝ «Չկա որևէ պատճառ, որ…
Մենք քննարկում ենք նաև այնպիսի դրույթներ, ինչպիսիք են, օրինակ, Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի…
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգևոր Խորհրդի…
Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…
Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…