Ուրբաթ օրը՝ մարտի 17-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Մևլութ Չավուշօղլուի միջև։
Հեռախոսազրույցի ընթացքում արտգործնախարարները քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցեր։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։