ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Բաքվի բռնապետն օկուպացված Թալիշից որոշել է հերթական անգամ սպառնալ մեզ։
«Ցավոք, այսօր Հայաստանը դեռ դասեր չի քաղել ղարաբաղյան երկրորդ պատերազմից, որովհետև մենք տեսնում ենք, որ Հայաստանում գլուխ են բարձրացրել ռևանշիստական ուժերը։ Հայաստանը կրկին հանդես է գալիս Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններով, ադրբեջանական հողերի նկատմամբ հավակնություններով։
Մենք զգուշացնում ենք Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի նա հրաժարվի այդ կեղտոտ գործողություններից։ Այստեղից ՝ ազատագրված Թալիշ գյուղից, մենք զգուշացնում ենք որոշ երկրների, որոնք կանգնած են Հայաստանի թիկունքում, հրաժարվեք այդ կեղտոտ գործողություններից։ Ոչ մի արտաքին ուժ չի կարող ազդել Ադրբեջանի եւ Ադրբեջանի ժողովրդի կամքի վրա»,- ասել է նա։
Ուրեմն մի ագրեսոր բռնապետ, որը մեր երկիրը կոչում է «Արևմտյան Ադրբեջան», իրեն թույլ է տալիս աջուձախ սպառնալիքներով խոսել։ Ռևանշիստն էլ ես, օկուպանտն էլ ես, ագրեսորն էլ ես, տարածաշրջանը ապակայուցանողն էլ ես։ Մնում է մենք խելք հավաքենք ու մեր հաշիվը քաշենք…
ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում մարտի 24-ին մեկնարկող բանակցություններում կքննարկեն Սեւ ծովում կրակի…
Մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի…
Թեհրանը գործողությունների մեծ ազատություն չունի և ստիպված կլինի երկխոսության մեջ մտնել Միացյալ Նահանգների հետ, Fox…
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը: Քննարկվել են մարտի 25-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա…
Երևանում է Իրանի արտգործնախարարը: «Զվարթնոց» օդանավակայանում Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Հայաստանի արտաքին…
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը, ում նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար…