Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Առաջինն օրեր առաջ հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ։
Հանդիպմանն անդրադարձել են Արցախի շրջափակմանը, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին: «Գանձասարը հանդիպման մասին մանրամասներ է հայտնում.
«Հինգշաբթի, 16 Մարտ 2023-ին, շուրջ մէկ ժամ հանդիպում կայացաւ ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ Յունաստանի վարչապետ Քիրիաքոս Միցոթաքիսին միջեւ:
Հինէն ծանօթ ըլլալով վարչապետին, հանդիպումը տեղի ունեցաւ մտերմիկ մթնոլորտի մէջ: Հանդիպման սկիզբը ներկայ էր Յունաստանի հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Գեղամ Արք. Խաչերեան:
Ապա, զրոյցը շարունակուեցաւ առանձին՝ Վեհափառ Հայրապետին եւ վարչապետին միջեւ:Նորին Ս. Օծութիւնը անդրադարձաւ չորս մարզերու.-ա) Յունաստանի հայ գաղութ,բ) Լիբանանի այժմու կացութիւն՝ յատկապէս նախագահական ընտրութիւն,գ) Յունաստանի դերը արաբական-իսլամական աշխարհէն ներս՝ յատկապէս Միջին Արեւելքէն ներս եւ դ) Արցախի շրջափակում ու Հայաստանի դիմագրաւած մարտահրաւէրներ:
Իւրաքանչիւր մարզին շուրջ Հայրապետին եւ վարչապետին միջեւ եղան տեղեկութիւններու, տեսակէտներու եւ մտահոգութիւններու փոխանակում:
Հանդիպման աւարտին, Վեհափառ Հայրապետը վարչապետին յանձնեց Ս. Գրիգոր Նարեկացիի աղօթամատեանի բնագրին բազմապատկուած մէկ օրինակը եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան պաշտօնական գաթալոկը»։
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…