Քաղաքականություն

Բաքուն պատմական լեգիտիմության առումով լրջագույն խնդիրներ ունի․ Ոսկանյան

Այն, որ Բաքուն և Ապշերոնյան թերակղզին մինչև 19-րդ դարավերջի նավթարդյունաբերության վերելքը երբեք չեն եղել թյուրքախոս, վկայում է նաև այս վայրերին բնորոշ հարավարևելյան քամին։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Բանն այն է, որ դրա անվանումն ադրբեջաներենում՝ gilavar «հարավարևելյան ծովային քամի», փոխառություն է կովկասյան պարսկերենից։

Այն բնօրինակ լեզվում բաղկացած է gil «Կասպից ծովի հարավում իրանական Գիլան նահանգի (հայերենում՝ Գէղք) անվան արմատից», հոդակապից և var «քամի» (համեմատիր՝ պարսկերեն՝ bād, թալիշերեն՝ vo «քամի») բառից և բառացիորեն նշանակում է «գիլանյան քամի», ինչը սակայն ընդհանրապես հասկանալի չէ ներկայիս թյուրքախոս բնակչության համար։

Այս քամու անունը նույնակերպ կազմություն է նաև տարածաշրջանի մյուս իրանական լեզվում՝ թալիշերերնում՝ giləvo «հարավարևելյան քամի», ինչը ցույց է տալիս կովկասյան պարսկերենի և թալիշերենի սերտ կապը մինչև տարածքի գաղութացումը թյուրքախոս տարրի կողմից։

Այնպես որ, ինչպես բազմիցս նշել եմ, Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը պատմական լեգիտիմության առումով լրջագույն խնդիրներ ունի նույնիսկ Բաքվի և Ապշերոնի հետ կապված»,- գրել է Ոսկանյանը։

Թիվ 1

Recent Posts

Իսրայելում քաղաքական ճգնաժա՞մ է

«Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ում եւ Իսրայելում հաղթում է ուժեղ աջական առաջնորդը, ձախ խորքային պետությունն օգտագործում…

3 hours ago

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվեց վրացիներին

Մարտի 20-ին Երևանում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց…

3 hours ago

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

6 hours ago

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Եվրոպայի անհատական առաջնությունում

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…

7 hours ago

Եվրոպան՝ որպես լուսավորչության օրրան, պետք է կրկին ոտքի կանգնի. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…

7 hours ago

ԵԱՏՄ-ից դուրս գալը կրիտիկական վնաս կհասցնի ՀՀ-ի տնտեսությանը. Շոյգու

Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…

7 hours ago