Քաղաքականություն

Բաքվի բռնապետը խաղաղության հաստատման միտում չունի․ ադրբեջանագետ

«Խորհրդային կառավարության որոշմամբ` 1920 թվականի նոյեմբերին Արևմտյան Զանգեզուրը, որը մեր պատմական հողն է, անջատվեց Ադրբեջանից և հանձնվեց Հայաստանին, ինչը պատճառ դարձավ թյուրքական աշխարհի աշխարհագրական տարանջատման»,-նման հայտարարությամբ է եկել Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը Անկարայում անցկացվող թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում: Նա իր ելույթում նաև հերթական անգամ տարածքային հավակնություններ է ներկայացրել մեր պետության նկատմամբ՝ կոչելով Հայաստանի Հանրապետությունը «Արևմտյան Ադրբեջան»,-այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթիկ Հայրապետյանը։

«Թյուրքական աշխարհը չի սահմանափակվում թյուրքական պետությունների սահմաններով։ Թյուրքական աշխարհը շատ ավելի մեծ աշխարհագրություն է ընդգրկում։ Աշխարհում ապրում է ավելի քան 50 միլիոն ադրբեջանցի։ Նրանցից միայն 10 միլիոնն է ապրում անկախ Ադրբեջանի Հանրապետությունում»,- հայտարարել է Ալիևը՝ ակնհայտորեն թիրախավորելով Իրանում ապրող թյուրքախոս ժողովուրդներին:

Այսպիսով, Բաքվի բռնապետը շարունակում է հանդես գալ ծավալապաշտական նկրտումներով և մեր պետության հանդեպ տարածքային հավակնություններով՝ ամեն անգամ նորից ու նորից ապացուցելով, որ իրենք իրական խաղաղության հաստատման որևէ միտում չունեն», – գրել է նա:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի հետ համաձայնագիրն սպասում է ստորագրման․ Փաշինյանը՝ Ռուբիոյին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…

8 hours ago

ՄԻՊ-ը Լյուսի Մաքքերնանի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումը

ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…

11 hours ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն

Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…

11 hours ago

Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության

Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…

12 hours ago

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…

12 hours ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…

12 hours ago