Քաղաքականություն

Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի․ ԵԽ պատգամավոր

Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը կեղծ բնապահպանական պատրվակներով փակել էր 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որով Ադրբեջանը պարտավորվում է ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ Ադրբեջանը շարունակում է Արցախի շրջափակումը։ Արդեն 100 օր է՝ Արցախը շրջափակված է, Լաչինի միջանցքով երթևեկությունը խիստ սահմանափակ․ միջանցքով անցնում են միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի ավտոմեքենաները, որոնք փորձում են ինչ-որ առումով մեղմել հասունացող ճգնաժամը։ Ադրբեջանը պարբերաբար տեսանյութեր է հրապարակում, թե ինչպես են ԿԽՄԿ-ի և ՌԴ խաղաղապահների մեքենաներն անցնում միջանցքով՝ այդպիսով  փորձելով ներկայացնել, թե միջանցքը փակ չէ, սակայն այդ մանիպուլյացիան «չի աշխատում», ինչի վկայությունն են միջանցքն անհապաղ վերաբացելու միջազգային հանրության կոչերը և Արցախում հասունացող  հումանիտար աղետի մասին ահազանգերը։ 

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուզոյի համար անհասկանալի է, որ միայն Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանը և ՌԴ խաղաղապահներին է թույլատրվում օգտագործել Լաչինի միջանցքը, իսկ աշխարհը լուռ հետևում է այդ իրավիճակին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Եվրոպական խորհրդարանի պատգամավորն ընդգծում է՝ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է անհապաղ դադարեցվի, իսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է փաստահավաք առաքելություն ձևավորի և պահանջի, որպեսզի ՄԱԿ-ի մարդասիրական բոլոր գործակալությունները մուտք ունենան Լեռնային Ղարաբաղ։

«Եվրոպական խորհրդարանը երկու զեկույց է ընդունել, մեկը Հայաստանի, մյուսը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին։ Ես համահեղինակել եմ Հայաստանի հետ հարաբերությունների մասին զեկույցը և փոփոխություններ եմ մտցրել Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին զեկույցում, որպեսզի դրանք միմյանց չհակասեն։ Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը հստակ է՝ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դադարեցվի»,- ասում է ԵԽ պատգամավորը։

Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել մարդկանց, տրանսպորտի և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, սակայն Բաքուն մինչ օրս անտեսում է դատարանի որոշումը՝ շարունակելով փակ պահել միջանցքը։ Հարցին, արդյոք պետք է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն՝ ստիպելու վերջինիս բացել Լաչինի միջանցքը, Նատալի Լուզոն պատասխանեց․

«Երբ որևէ մեկը հարցնում է պատժամիջոցների մասին, նա պետք  է վստահ լինի, որ դրանք կարող են ընդունվել։ Ես չգիտեմ՝ արդյոք ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պատրաստ է դրան։ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ամուր կապերն արդեն իսկ անցած տարի խանգարել են, որպեսզի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հայտարարություն անի։ Սակայն նոր իրողություն կա՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և փաստը, որ Բաքուն մինչ այս պահը անտեսում է այդ որոշումը»։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորը ներկայացրեց նաև իր տեսակետը, թե ինչպիսին պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, որը կերաշխավորի նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։  Նրա գնահատմամբ՝ ժամանակն է, որպեսզի վստահության միջոցներ ձեռնարկվեն, ինչպիսիք են բոլոր ռազմագերիների ազատ արձակումը, զինվորականների և քաղաքացիական անձանց մարմինների վերադարձը, անհետ կորածների վերաբերյալ թափանցիկությունը և մշակութային ժառանգության լիարժեք պաշտպանությունը։

Նատալի Լուզոն շեշտում է՝ խաղաղության բանակցությունները պետք է կառուցվեն Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

30 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

39 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

51 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

59 minutes ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

1 hour ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

2 hours ago