Քաղաքականություն

Խորթ է լսել, թե ինչպես է Լավրովը ԼՂ-ն համեմատում Դոնբասի կամ Կոսովոյի սերբերի հետ․ Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.

«Վաղն անգամ այս առաջարկություններին կարող ենք երանի տալ։

Իհարկե, խորթ է լսել, թե ինչպես է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԼՂ-ն համեմատում Դոնբասի կամ Կոսովոյի սերբերի հետ:

Մյուս կողմից, ի՞նչ էինք սպասում 44-օրյա պատերազմից հետո, արդյո՞ք կարծում ենք, թե հնարավոր է գին չվճարել այդ պատերազմի պարտության համար:

Կամ՝ արդյո՞ք արևմտյան կարգավորման որևէ տարբերակ ավելի բարձր կարգավիճակ է նախատեսում ԼՂ-ի համար: Ցավոք, հակառակի մասին պնդումներն ավելի շատ են, մանավանդ, որ Բրյուսելի պատկերացումներում որոշակիացված չէ «միջազգային մեխանիզմ» ասվածը կամ խոսք անգամ չկա խաղաղապահ առաքելության մասին:

Ու դարձյալ՝ Նիկոլ Փաշինյանը խոսում է ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման անհրաժեշտության մասին, ստորագրում է Պրահայի հայտարարությունը, որտեղ որևէ երաշխիք չի ստանում ԼՂ սուբեկտության ու ժողովրդի անվտանգության վերաբերյալ, բայց մենք շարունակում ենք կարծել, թե միջազգային հանրությունը «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» պետք է լինի:

Արցախը կանգնած է իրական հայաթափության վտանգի առաջ, իսկ մենք դեռ դժգոհում ենք, որ ԼՂ-ն համեմատում են Դոնբասի կամ Կոսովոյի սերբական ինքնավարության հետ: Վաղն անգամ այս առաջարկություններին կարող ենք երանի տալ»։

Թիվ 1

Recent Posts

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

1 hour ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

4 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

5 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

7 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

7 hours ago

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

22 hours ago