ԱԺ-ն քննարկում է «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ օրենսդրական այս փոփոխությունը միտված է բժշկական օգնության որակի բարելավմանը. «Բժշկական կազմակերպությունների լիցենզավորումը կիրականացվի պարբերական բնույթով՝ ամեն 5 տարին մեկ։
Կազմակերպությունը պետք է հավաստի, որ համապատասխանում է տվյալ պահին առկա լիցենզավորման մասին բոլոր պահանջներին։
Բացի օրենքում փոփոխությունների ընդունումից, նախաձեռնված են լայնածավալ փոփոխություններ նաև լիցենզավորման կարգերում նախատեսված կանոնների և պայմանների մասով, և մենք առաջիկայում ավելի ու ավելի բարձրացնելու ենք ստանդարտները ինչպես ենթակառուցվածքների, այնպես էլ սարքավորումների, մասնագիտական հագեցվածության և որոշակի ծառայությունների համախմբման մասով»։Ավանեսյանը շեշտեց, որ օրենքում նախատեսված են բավական ընդարձակ անցումային դրույթներ.
«Մենք պատկերացնում ենք, որ ՀՀ-ում գործող բժշկական կազմակերպությունների լիցենզավորման պրոցեսը բավական աշխատատար և ժամանակատար է, և որպեսզի ամբողջ գործընթացը սահուն կազմակերպվի, մենք նախատեսել ենք ավելի ռիսկայնություն պարունակող ուղղություների առաջնահերթություն, և դրանցով պայմանավորված՝ սկսելու ենք Երևանից»։
Իրանական Mehr գործակալությունն անդրադարձել է հայ-իրանական երկօրյա համատեղ զորավարժություններին։ «Զորավարժության նպատակն էր նպաստել տարածաշրջանային կայունության…
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է ուկրաինացի Անդրեյ…
Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, հայտնել է…
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…
ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…