Սպորտ

Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստները խոսել են Հայաստանի հետ խաղի մասին

Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիկներ Մերթ Գյունոքը և Ումութ Նայիրը ցանկանում են լավ արդյունքներ գրանցել «Եվրո-2024»-ի D խմբում կայանալիք Հայաստանի և Խորվաթիայի հետ խաղերում։ Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը։ 

Դարպասապահ Գյունոքը նշել է․ «Հայաստանի հետ խաղի մասին կարող են լինել տարբեր կարծիքներ և խոսակցություններ։ Բայց մնալու ենք խաղադաշտում և մեր պաղով հաղթելու ենք։ Դրանից հետո մեզ շատ ավելի դժվար խաղ է սպասվում Խորվաթիայի հետ»։

Թուրքիայի հավաքականի կազմ առաջին անգամ հրավիրված հարձակվող Նայիրըն էլ իր հերթին, շեշտել է․ «Հավաքականում կան մարդիկ, որոնց հետ ավելի վաղ ֆուտբոլ եմ խաղացել, թիմակցել եմ։ Հիմա մեր նպատակը մեծ է։ Ցանկանում ենք Հայաստանի հետ խաղով այս գործընթացը հաջողությամբ սկսել»։

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Եվրո-2024 առաջնության ընտրական փուլի 1-ին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կհանդիպի Թուրքիայի ընտրանու հետ։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

11 hours ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

11 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

11 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

11 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

12 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

12 hours ago