Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուն Անահիտ Մանասյանն է։ Այս մասին տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։
Մանասյանն այժմ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալն է, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Նշենք, որ երեկ՝ մարտի 20-ին, Factor.am-ը հարցում էր ուղարկել ԱԺ բոլոր խմբակցություններին՝ պարզելու համար, թե մինչև այս պահը ում են առաջարկել որպես ՄԻՊ թեկնածու։
Այս պահի դրությամբ ստացել ենք «Հայաստան» խմբակցության գրավոր պատասխանն այն մասին, որ դեռևս ՄԻՊ թեկանծու չեն ներկայացրել, դեռ քննարկումների փուլում են։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր է հունվարի 24-ից՝ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականից հետո։
Իրանական Mehr գործակալությունն անդրադարձել է հայ-իրանական երկօրյա համատեղ զորավարժություններին։ «Զորավարժության նպատակն էր նպաստել տարածաշրջանային կայունության…
Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է ուկրաինացի Անդրեյ…
Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, հայտնել է…
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…
ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…