Քաղաքականություն

ՀՀ նախագահը հանդիպել է «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների տեղական մարմնի («Հայաստան հիմնադրամ Նիդերլանդներ») ատենապետ Հարություն Սիմոնյանին և տեղական մարմնի ծրագրերի համակարգող Նշան Սարիջյանին:

Հանդիպմանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով հյուրերին շեշտել է, որ միշտ պատրաստակամ է հնարավորության դեպքում հանդիպել հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչների հետ և քննարկել ընթացիկ ծրագրերն ու հիմնադրամի գործունեությանն առնչվող այլ հարցեր:

«Կարող եմ հավատացնել ձեզ, որ ձեր ներդրումն իրականություն է դառնում, այն ինչ արվում է տեսանելի է, բոլորը տեսանում են, այդ աշխատանքով նաև հիմնադրամն է ներկայանում որպես այդպիսին ցույց տալով, որ ինքը միշտ կա և անհրաժեշտության դեպքում միշտ կանգնած է պետության կողքին»,- իր խոսքում նշել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հարություն Սիմոնյանը նշել է, որ անկախ դժվարություններից հիմնադրամի տեղական մարմինները բնականոն կերպով իրենց գործունեությունն են իրականացնում՝ աջակցելով Հայաստանի Հանրապետությանն ու հիմնադրամին:

Հանդիպման ընթացքում հյուրերը նախագահին մանրամասներ են ներկայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերի վերաբերյալ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել Նիդերլանդների հայկական համայնքում առկա ընդհանուր իրադրությանը, համայնքային խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

5 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

7 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

10 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

11 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

12 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

13 hours ago