Uncategorized @hy

Թուրքիան դառնալու է համառ` տարածաշրջանում ՌԴ-ի ազդեցության կրճատման համար. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.

«Եվրոհանձնաժողովի նախագահ ՈՒրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպական հանձնաժողովը երկրաշարժից հետո վերականգնվելու համար Թուրքիային կհատկացնի 1 միլիարդ եվրո։

Սա նշանակում է, որ առաջիկայում Թուրքիան է’լ ավելի մեծ կախվածություն է ունենալու Արևմուտքից, և վստահաբար Արեւմուտքը և ընդհանրապես` որևէ կողմ, ֆինասական, տնտեսական օժանդակություն հենց այնպես չի տրամադրի` պարզապես մարդասիրական նկատառումներով։

Պատահական չէ, որ Թուրքիայի հռետորաբանությունը սկսել է փոխվել Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում։ Իսկ երեկ Էրդողանը իր խորը շնորհակալությունն էր հայտնում ԵՄ-ին ցուցաբերվող օժանդակության համար, հայտարարելով, որ երբեք չեն մոռանա իրենց օգնության ձեռք մեկնողներին։

Թուրքիայի սերտացումը Արևմուտքի հետ իր հետ բերելու է փոփոխություններ տարածաշրջանում, այդ թվում մեզ համար մարտահրավերներ։ Թուրքիան ավելի համառ է դառնալու տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության կրճատման և դա իր սեփական ազդեցությամբ լրացնելու հարցում։

Այդ գործում ունենալու է Արևմուտքի անվերապահ աջակցությունը, ինչը նշանակում է, որ նաև Հայաստանի ներսում են սկսվելու գործընթացներ, որոնք պետք է արագացնեն Ռուսաստանի արտամղումը տարածաշրջանից։

Միաժամանակ Հայաստանի վրա մեծանալու է ճնշումը Արևմուտքի կողմից` Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում, ինչը միանշանակ վերջնականապես թաղելու է Արցախի ինքնորոշման հարցը, քանի որ հարցի արագ լուծումը ենթադրում է Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում և Արցախի ժողովրդի ինչ որ իրավունքների ամրագրում, որը նշանակելու է Արցախի վերջնական հայաթափում։

Այստեղ Արևմուտքի ծրագրերի իրականացմանը օժանդակում է նաև Ռուսաստանի որդեգրած քաղաքականությունը»։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

9 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

9 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

9 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

9 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

9 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

10 hours ago