Քաղաքականություն

«Ես կարող եմ կարդալ պայմանագիրը, օգնականի կարիք չունեմ». Խամոյան

Ընդդիմությունը պահանջում է, որ կառավարությունն իրենց տրամադրի Ադրբեջանի հետ բանակցվող խաղաղության պայմանագրի հայկական կողմի առաջարկները։

Այս հարցով դեռևս երկու ամիս առաջ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրությամբ դիմել է Անվտանգությաբ խորհրդի քարտուղարին, սակայն առայսօր պատասխան չի ստացել։

«Սա գրությունն է հունվարի 25-ի՝ հասցեագրված Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, որտեղ շատ պարզ ձևակերպել եմ, որ ցանկանում եմ ծանոթանալ խաղաղության պայմանագրի հայկական կողմի առաջարկներին, որոնք, ինչպես Ձեր ելույթներում հայտնել եք Դուք, վարչապետը, ԱԳ նախարարը, ուղարկվել են Ադրբեջանին։ Հանդիպման համար խնդրում եմ հայտնել օր և ժամ։ Ես Ազգային ժողովի պատգամավոր եմ և իրավունք ունեմ ի պաշտոնե ծանոթանալու այդ փաստաթղթին։ Եվ ինձ չեն պատասխանել», – «Ազատությանն» ասաց Խամոյանը։

Ինչո՞ւ Անվտանգության խորհուրդը կամ կառավարությունը ընդդիմադիր պատգամավորին խաղաղության պայմանագրի շուրջ հայկական կողմի առաջարկներին ծանոթանալու հնարավորություն չի տալիս։ Ագնեսա Խամոյանի համոզմամբ, ակնհայտորեն հանրությունից թաքցնում են այն, ինչ իրականում բանակցվում է։

Ի դեպ, պատգամավորն ասում է, որ դեռ անցանծ տարի արտգործնախարարությունում այդ փաստաղթղթի նախնական տեքստին ծանոթանալու հնարավորություն ստացել է և դեռ այն ժամանակ Արցախի մասին որևէ հիշատակում չի տեսել։

Թե ինչ փոփոխությունների ենթարկվել արդեն մի քանի անգամ Ադրբեջանի և Հայաստանի միջև փոխանակված ու լրամշկված փաստաղթուղթը, պարզ չէ. – «Արտաքին գործերի նախարարությունում ամենանախնական տարբերակին ծանոթացա, որտեղ արդեն իսկ արձանագրվեց ինձ համար, որ չկա Արցախի հարց խաղաղության պայմանագրում, չկա, առավել ևս, ինքնորոշման իրավունքի առաջ մղում»։

Խաղաղության պայմանագրի տեքստին ծանոթանալու ընդդիմության պահանջին ի պատասխան, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը երեկ հակադարձել էր, թե վարչապետ Փաշինյանն ընդդիմադիրներին փակ հանդիպման է հրավիրել, որտեղ նրանք կարող էին ծանոթանալ հայկական կողմի առաջարակներին. – «Ամեն անգամ գալիս են, կուսական զարմանքով խոսում են, որ այ, մենք չգիտենք, թե դուք ինչ եք բանակցում, այ-այ-այ… Եկեք մեզ մի հատ պատմեք… Էն դեպքում, երբ վարչապետը էս ամբիոնից ուղիղ եթերով հրավիրել ա իրանց, հրավիրել ա փակ քննարկման, որտեղ պատրաստ էր ներկայացնել այդ թվում նաև բանակցային գործընթացը։ Էս մարդիկ շեֆից հարցրել են, շեֆը արգելել է, և չեն եկել էդ քննարկմանը։ Չնայած տեղում համաձայնվել էին»։

Ագնեսա Խամոյանը սակայն Փաշինյանին տեսնել չի ուզում, այլ փաստաթղթին է ցանկանում ծանոթանալ. – «Հարգելի գործընկերներ, ես միջնորդների կարիք չունեմ և կարդալ էլ գիտեմ։ Ես կարող եմ կարդալ էդ պայմանագիրը։ Ես օգնականի կարիք չունեմ, դա կլինի Նիկոլ Փաշինյանը, թե չգիտեմ ով կլինի»։

Թիվ 1

Recent Posts

Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

«3+3» տարածաշրջանային խորհրդակցությունների ձևաչափի շրջանակներում Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման…

4 hours ago

Էրդողանն ընդունել է «3+3» հարթակին մասնակցող արտգործնախարարներին

Թուրքիայի նախահահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է «3+3» տարածաշրջանային հարթակին մասնակցող երկրների արտգործնախարարներին։ Նրանց թվում…

4 hours ago

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ…

5 hours ago

«Տարածաշրջանից դուրս խաղացողները փորձում են իրենց պայմանները թելադրել Հրվ. Կովկասին». Լավրով

«Տարածաշրջանից դուրս խաղացողները փորձում են իրենց պայմանները թելադրել Հվ. Կովկասին». «3+3» ձևաչափով նիստի ժամանակ հայտարարել…

5 hours ago

Վտանգավոր ճանապարհահատվածը կահավորվել է ճանապարհային նշաններով և արագաչափ է տեղադրվել

ՀՀ քննչական կոմիտեն իր լիազորություններից բխող անհրաժեշտ գործիքակազմով միջոցառումներ է իրականացնում՝ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և դժբախտ…

6 hours ago

Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը…

6 hours ago