Արցախ

ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է անում կատարել Արդարադատության դատարանի և ՄԻԵԴ-ի որոշումները

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Վլադիմիր Վարդանյանը հրապարակել է ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի հայտարարությունը Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ:

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը մեծապես անհանգստացած է Լաչինի միջանցքի շարունակական արգելափակման հետևանքով առաջացող հումանիտար ճգնաժամով։ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին Հայաստանին կապող կյանքի ճանապարհն է:

Հանձնաժողովը լիովին սատարում է խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի մոնիթորինգի գծով համազեկուցողների 2023 թվականի փետրվարի 24-ի հայտարարությունը, որը կոչ է անում «անհապաղ գործողություններ ձեռնարկել» և «անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ և ապօրինի արգելափակումը»։

Հանձնաժողովը նաև կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ կատարել 2023 թվականի փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի և 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից իրենց ուղղված միջոցները, որոնց որոշումներում նշվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ ստանձնած Ադրբեջանի պարտավորությունը՝ «Երաշխավորելու է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով շարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը» (Եռակողմ հայտարարություն. հոդված 6):

Հանձնաժողովը նաև վկայակոչում է նույն հարցով Ադրբեջանի իշխանություններին ուղղված այլ միջազգային հայտարարություններ, այդ թվում՝

– Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի և Արբեջանի մոնիթորինգի գծով չորս համազեկուցողների 2022 թ․ դեկտեմբերի 16-ի համատեղ հայտարարությունը, որտեղ նշվում է, որ «Միջանցքի երկայնքով մարդկանց և ապրանքների տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը պետք է շտապ վերականգնվի։ Մենք կոչ ենք անում 2020 թ․ նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ», և

– Եվրոպական խորհրդարանի 2023 թ․ հունվարի 19-ի բանաձևը Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ»։ 

Թիվ 1

Recent Posts

Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

«3+3» տարածաշրջանային խորհրդակցությունների ձևաչափի շրջանակներում Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման…

2 hours ago

Էրդողանն ընդունել է «3+3» հարթակին մասնակցող արտգործնախարարներին

Թուրքիայի նախահահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է «3+3» տարածաշրջանային հարթակին մասնակցող երկրների արտգործնախարարներին։ Նրանց թվում…

2 hours ago

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ…

3 hours ago

«Տարածաշրջանից դուրս խաղացողները փորձում են իրենց պայմանները թելադրել Հրվ. Կովկասին». Լավրով

«Տարածաշրջանից դուրս խաղացողները փորձում են իրենց պայմանները թելադրել Հվ. Կովկասին». «3+3» ձևաչափով նիստի ժամանակ հայտարարել…

3 hours ago

Վտանգավոր ճանապարհահատվածը կահավորվել է ճանապարհային նշաններով և արագաչափ է տեղադրվել

ՀՀ քննչական կոմիտեն իր լիազորություններից բխող անհրաժեշտ գործիքակազմով միջոցառումներ է իրականացնում՝ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և դժբախտ…

4 hours ago

Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը…

4 hours ago