Քաղաքականություն

ՀՀ-ն մեծ հարգանք ունի բոլոր կրոնների, բոլոր մշակույթների նկատմամբ. Միրզոյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում Արարատ Միրզոյանն անդրադարձավ մարտի 7-9-ը Եգիպտոս կատարած իր այցին: Նա մասնակցել էր Արաբական երկրների լիգայի նախարարական մակարդակով նիստին:

«ՀՀ-ն անկախության հռչակումից ի վեր ավանդական ջերմ, բարեկամական հարաբերություններ է ունեցել և այսօր էլ ունի արաբական պետությունների հետ: Այս հարաբերություններն էլ, իրենց հերթին, հիմնված են պատմականորեն արաբական ժողովուրդների և  հայ ժողովրդի եղբայրական հարաբերությունների վրա:

Այցը շատ լավ առիթ էր միանգամից մեկ սրահում արաբական երկրների ԱԳ նախարարների ներկայությամբ ներկայացնել մեր տեսլականը տարածաշրջանում ընթացող զարգացումների շուրջ և 1-2 կարևոր հարցի անդրադառնալ:

Գիտեք, որ վերջերս Ադրբեջանի իշխանությունները փորձ են անում հավելյալ երանգ հաղորդել այն ամենին, ինչ կատարվում է և կատարվել է մեր տարածաշրջանում, խոսքը կրոնական երանգի մասին է: Ահա այս այցի ընթացքում կարողացանք հանգամանորեն ներկայացնել, բացատրել մեր գործընկերներին: Կարող եմ վստահեցնել, որ նաև արաբ գործընկերներն ունեն նույն ընկալումը՝ այն բոլոր խնդիրները, որ կան Ադրբեջանի հետ, որևէ կերպ որևէ կրոնական երանգ չունեն»,- ասաց Միրզոյանը:

Նա շեշտեց, որ Հայաստանը մեծ հարգանք ունի բոլոր կրոնների, բոլոր մշակույթների նկատմամբ:

Թիվ 1

Recent Posts

Էրդողանն ընդունել է «3+3» հարթակին մասնակցող արտգործնախարարներին

Թուրքիայի նախահահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է «3+3» տարածաշրջանային հարթակին մասնակցող երկրների արտգործնախարարներին։ Նրանց թվում…

26 mins ago

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

Արթիկի թիվ 3 մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Այս մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ…

41 mins ago

«Տարածաշրջանից դուրս խաղացողները փորձում են իրենց պայմանները թելադրել Հրվ. Կովկասին». Լավրով

«Տարածաշրջանից դուրս խաղացողները փորձում են իրենց պայմանները թելադրել Հվ. Կովկասին». «3+3» ձևաչափով նիստի ժամանակ հայտարարել…

42 mins ago

Վտանգավոր ճանապարհահատվածը կահավորվել է ճանապարհային նշաններով և արագաչափ է տեղադրվել

ՀՀ քննչական կոմիտեն իր լիազորություններից բխող անհրաժեշտ գործիքակազմով միջոցառումներ է իրականացնում՝ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների և դժբախտ…

2 hours ago

Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում անցկացվող «3+3» խորհրդակցական հարթակի հանդիպման շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը…

2 hours ago

Բաքուն COP 29-ին մասնակցելու հրավեր է ուղարկել Հայաստանին

Հայկական կողմին հրավեր է ուղարկվել՝ մասնակցելու COP 29-ին. հայտարարել է COP 29-ի գլխավոր գործադիր տնօրենը. «Մենք…

2 hours ago