Հայաստան

Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների միջև

Մարտի 22-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները։

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, գոհունակությամբ ընդգծել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, անդրադարձել Հայաստանի և Իրանի միջև քաղաքական, առևտրատնտեսական, տարածաշրջանային անվտանգության, բազմակողմ հարթակներում համագործակցության հարցերի: Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ:

Վահան Կոստանյանն իր զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիաների արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև 2022թ․ դեկտեմբերից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամի մանրամասները: Նախարարի տեղակալը նաև շեշտել է, որ Ադրբեջանի ղեկավարության ապօրինի գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական կեցվածքը լրջորեն խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ջանքերը:

Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև հոգևոր-մշակութային կապերի խորացումը և ամրապնդումը: Այս առնչությամբ նախարարի տեղակալն իրանցի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի՝ տարբեր հարթակներում կրոնական գործոնն արհեստականորեն շահարկելու անհիմն փորձերը:

Խորհրդակցությունների ավարտին Ալի Բաղերի Քանիին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Երկուստեք գոհունակություն է արտահայտվել Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր  մակարդակի առնչությամբ՝ այս համատեքստում կարևորելով քաղաքական խորհրդակցությունների պարբերական անցկացումը: Հանդիպման օրակարգում են եղել երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, արծարծվել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակի վերջին զարգացումները:

Թիվ 1

Recent Posts

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Շիրակ

Մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Շիրակի մարզ։ Վարչապետն առաջինը այցել է Երերույքի տաճար։…

13 mins ago

Թուրքիայում մեկնարկել է «3+3» ձևափաչով հանդիպումը

Թուրքիայում մեկնարկել է «3+3» հարթակում ԱԳ նախարարների հանդիպումը։ Հյուրերին ողջունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։…

23 mins ago

Սի Ծինփինը կայցելի Ռուսաստան

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հոկտեմբերի 22-24-ը կայցելի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին, ասվում է Չինաստանի…

38 mins ago

Արաղչին մեկնել է Ստամբուլ՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին մեկնել է Ստամբուլ՝ մասնակցելու Հարավային Կովկասի հարցերով «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Իրանի…

45 mins ago

Դասակի հրամանատարը թողել է կրակային դիրքը, խմբով նվաստացրել զինծառայողին

Ինչպես արդեն ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, 2024թ․ հոկտեմբերի 13-ին` ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ…

55 mins ago

Մենք միշտ լինելու ենք Ադրբեջանի կողքին. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հրապարակում է արել Ադրբեջանի անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ «Շնորհավորում ենք եղբայրական…

1 hour ago