Հասարակություն

«Այս տարի Գորիսի փողոցները կասֆալտապատվեն ու կսալիկապատվեն»․ Սանոսյան

«Շատ բնակավայրերում են փողոցները քանդված, բայց քանդել ենք՝ կառուցելու նպատակով»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցադրմանն այն մասին, որ Գորիսի կենտրոնական փողոցները տեւական ժամանակ քանդված են, ու բնակիչներն արդեն դժգոհում են․ եթե մրցույթը շահած կազմակերպություն կա, ապա ինչո՞ւ աշխատանքն ավարտին չի հասցվում։ «Բնակիչներին խնդրում ենք համբերատար լինել։

Ասֆալտապատումից առաջ փորձում ենք հնարավոր կոմունիկացիաները փոխել, որպեսզի հետո ստիպված չլինենք նոր ասֆալտապատված ճանապարհները «կտրել»։ Գորիսում երկու ծրագրով են աշխատանքներն ընթանում եւ բավականին խոշոր գումարների մասին է խոսվում։ Ջրագծերը եւս փոխվում են։ Դժվարություններ են լինում»,-մանրամասնեց Գնել Սանոսյանը։

Ըստ նրա՝ այս տարվա ընթացքում Գորիսի փողոցները կասֆալտապատվեն ու կսալիկապատվեն,եւ քաղաքն այլ տեսք կստանա։



Թիվ 1

Recent Posts

Գարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են

Գարեգին Բաղրամյանի՝ ՀԾԿՀ նախագահի լիազորությունները դադարեցվել են։ «Հիմք ընդունելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ…

39 seconds ago

Ադրբեջանին առաջարկել ենք երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու եղանակներ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպմանը։ «Հարգելի՛ նախարար Ֆիդան,…

7 mins ago

Տնտեսական հանձնաժողովը փակ քննարկում է անցկացրել

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովից հայտնում են, որ այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների,…

12 mins ago

Մհեր Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին

Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ: Նիստի օրակարգում…

30 mins ago

ԲՏԱ նախարարը ներկայացրել է կոմիտեի նորանշանակ նախագահին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի (ՌԱԿ) աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ…

40 mins ago

Բայրամովը կրկին խոսել է նախապայմանների մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կրկին խոսել է Հայաստանի սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին։ Ըստ…

50 mins ago