Քաղաքականություն

ԱԺ չորս պատգամավոր կգործուղվի ԱՄՆ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 17-ին կարգադրություն է ստորագրել, որում ավում է․

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.

1. Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունենալիք «Օրենսդիր մարմնի դերը ԱՄՆ-ում» խորագրով «Բաց աշխարհ» ծրագրին մասնակցելու համար 2023 թվականի մարտի 27-ից ապրիլի 7-ը Լինքոլն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանին, Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ Գալստյանին, Զեմֆիրա Միրզոևային եւ Վիլեն Գաբրիելյանին:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված օրապահիկի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ճանապարհածախսի եւ գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը»:

Թիվ 1

Recent Posts

«Նախատեսվում է ստեղծել զբոսաշրջային 7 կլաստեր»․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք, որտեղ…

40 mins ago

«3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի համատեղ կոմյունիկեն

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են․ 2024թ. հոկտեմբերի 18-ին Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հրավերով…

1 hour ago

Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի…

2 hours ago

Ձերբակալվել են Միհրան Պողոսյանի կուսակցության 8 անդամներ

ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կուսակցության 8 անդամներ ձերբակալվել…

3 hours ago

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Սպիտակի ԲԿ-ի բուժանձնակազմի հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շաբաթ օրվա մեկնարկը` չքնաղ Լոռիից։ Սպիտակի…

3 hours ago

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-21-ին կնվազի 2-4 աստիճանով

Երևան քաղաքում` Հոկտեմբերի 19-ի երեկոյան ժամերին, 21-ի և 22-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի…

4 hours ago