

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 19-ին այցելել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք, որտեղ մասնակցել է Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի 2024֊2029 թվականների ռազմավարության ներկայացմանը։
Միջոցառմանը ներկա են եղել նաև Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը, ինչպես նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում ներկայացվել է ֆեդերացիայի ռազմավարությունը առաջիկա տարիների համար, նրանց տեսլականը, հետագա քայլերն ու գործողությունները։
Քննարկման ընթացքում ընգծվել է, որ Ջերմուկը Հայաստանի կարևորագույն զբոսաշրջային վայրերից մեկն է, և պետք է քայլեր ձեռնարկվեն քաղաքի ճանաչելիության և գրավչության բարձրացման ուղղությամբ, որպեսզի հնարավորինս ավելի շատ զբոսաշրջիկներ կարողանան գալ Հայաստան և ծանոթանան Հայաստանի տեսարժան վայրերին և ներուժին։
Նախարար Գևորգ Պապոյանը հանդես է եկել ելույթով, ներկայացրել Հայաստանում զբոսաշրջության ոլորտի օրենսդրական փոփոխությունները։
Նախարարը նաև նշել է, որ պետությունը խոշոր ներդրումներ է իրականացնում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, և առաջիկայում նախատեսվում է ստեղծել զբոսաշրջային 7 կլաստեր, որոնցից երեքը Վայոց ձորի մարզում են տեղակայվելու՝ Ջերմուկ քաղաքում, Եղեգիս և Արենի համայնքներում։
Քննարկվել են Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության բրենդինգին, ներքին և ներգնա զբոսաշրջության զարգացմանը, օտարերկրյա պետությունների, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը, զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավմանը վերաբերող հարցեր։
Նախարարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, լսել նրանց առաջարկները։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…