Կա խաղաղության համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու հնարավորություն:
Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ՝ մեկնաբանելով Երեւանի և Բաքվի միջեւ կարգավորմանը նպաստելու Վաշինգտոնի փորձերը:Միաժամանակ նա ընդգծել է, որ Վաշինգտոնը չի պարտադրում Հայաստանին դրա ստորագրումը։
Եվ հաշվի առնելով Լաչինի միջանցքում առկա «իսկական խնդիրները», ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա՝ ճանապարհը բացելու համար։