Քաղաքականություն

Պատերազմի բոլոր դրվագները պետք է խոշորացույցով ուսումնասիրվեն. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Արդեն 7 ամիս է կալանքի տակ է ՊԲ նախկին հրամանատար, ԶՈւ-ում տարբեր հրամանատարական պաշտոններ զբաղեցրած Միքայել Արզումանյանը: Նրա կալանավորման իշխանական դրդապատճառների մասին շատ է խոսվել, սակայն վերջին ասուլիսում նրա անունն անուղղակի շահարկվեց 5-րդ շարասյան բացահայտումների համատեքստում` նշելով, որ հողեր հանձնելու թեմայով` Շուշիի գործով, բարձրաստիճան զինվորական կա կալանավորված:

Գեներալ Արզումանյանը ՊԲ հրամանատարի առաքելությունը ստանձնեց պատերազմի վերջին տասնօրյակում, երբ իրավիճակը բոլոր ուղղություններում չափազանց ծանր էր:

Այդպիսի իրավիճակում ամեն մարդ ՊԲ հրամանատարությունը չէր ստանձնի և այս պայմաններում Արզումանյանի անունը նույնիսկ անուղղակի ձևով դավաճանության հետ կապելը, պարզապես բխում է այս իշխանության անբարոյական հետագծից:

Արզումանյանի անձի հետ կապված հազար հարց ու խնդիր կարելի է քննարկել, սակայն նրա նվիրվածությունն ու անմնացորդ ծառայությունը Հայաստանին ու Արցախին քննարկելի չէ:

Դատարանի վճռի բացակայության, նրա անփառունակ արդարադատության պայմաններում, ՊԲ ակունքներում գտնվող և 3 տասնամյակ հայրենիքին ամեն ինչ տված զինվորականին վարկաբեկելը, ծանր հանցագործության մեջ մեղադրելը, ոչ այլ ինչ է, քան ուղիղ հարված բանակի հիմքերին, զինվորականներին և բոլոր այն անձանց, ովքեր նվիրական ծառայություն են կրել ու կրում հայկական բանակում:

Ձեր ուզած ցուցմունքները չի՞ տվել, չի՞ համաձայնել «համագործակցել» հայրենիքի հանձնման գործում, թե՞ ուղղակի սկզբունքային է, չկոտրվող ու դա է ձեզ հունից հանում:

44-օրյա պատերազմի բոլոր դրվագները պետք է խոշորացույցով ուսումնասիրվեն ու յուրաքանչյուրն իր մաս պատասխանատվությունը կրի հայրենիքի կորուստի և հազարավոր զոհերի համար, սակայն դա պետք է իրականացվի օբյեկտիվ, բազմակողմանի քննության, այլ ոչ թե փաշինյանական համակարգի սցենարային ու նախապես գրված «եզրակացություններով»»։

Թիվ 1

Recent Posts

Հակոբ Արշակյանը վիետնամական կողմին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ գագաթնաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային…

1 hour ago

Մարդը բարձրագույն արժեք է․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել։ https://www.facebook.com/share/r/1E4rkp58W2/?mibextid=UalRPS

2 hours ago

Շշալցված ջրում գիտնականները թունավոր քիմիական նյութեր են հայտնաբերել

Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմի համալսարանի և Չինաստանի Գիտության և տեխնոլոգիայի հարավային համալսարանի գիտնականների միջազգային թիմը պերֆտորալկիլային…

2 hours ago

Հակոբ Արշակյանը հանդիպել է Հնդկաստանի պատվիրակության ղեկավարին

ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի (AIPA) 45-րդ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի…

2 hours ago

Իջևանում էլեկտրական շչակ կգործարկվի

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են․ Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի…

3 hours ago

Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության լավագույն ռմբարկուն է

Լիոնել Մեսսին դարձավ «Մայամիի Ինտերի» գոլերի ռեկորդակիրը։ Հարձակվողը Ֆլորիդայի ակումբի կազմում բոլոր մրցաշարերում խփել է…

3 hours ago