Քաղաքականություն

Մարտի 18-ը պետք է նշանավորել հայ բնակչության Թալիշ վերադառնալով. Փաշինյան

«Լաչինի միջանցքի արգելափակման 100-րդ օրն Ադրբեջանը նշանավորեց Լեռնային ղարաբաղին բնական գազի մատակարարման 13-րդ անջատումով»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ դրան նախորդել էր ԼՂ-ի էթնիկ զտված թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ունեցած ելույթը, որն այլ կերպ, քան ագրեսիվ՝ դժավ է որակել:

«Թալիշ գյուղում տեղի ունեցածը Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության հիմնարար, հիմնավոր ապացույց է: 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված այդ գյուղում սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդում է Ադրբեջանը և նրանց փոխարեն կառուցում ադրբեջանցիների համար նախատեսված տներ:

Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալիս ԼՂ-ի հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կամ «ինտեգրացիայի» իր մոդելը՝ սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդել, դրանց փոխարեն կառուցել ադրբեջանցիների համար նախատեսված տներ, զուգահեռ հինավուրց հայկական կոթողների վրայից ջնջել հայերեն արձանագրությունները և հարցը համարել լուծված»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա ասաց, որ այդ գործողություններն ապօրինի են և բացահայտ հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, որտեղ ասվում է, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ-ի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո:

«Սա նշանակում է, որ մարտի 18-ը պետք է նշանավորել հայ բնակչության Թալիշ վերադառնալով և ոչ թե նրանց տները քանդելու վանդալային ակտով»,-ասաց Փաշինյանը և հիշեցրեց, որ Ադրբեջանի այդ գործողություններին հետևել է ԼՂ-ից և նրա հարակից շրջաններից բռնագաղթած հայ բնակչության հայտարարությունը, որոնք 2020 թվականի նոյմեբրի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած երկրների ղեկավարներից ՄԱԿ-ի փախստականների հարցրերով գլխավոր հանձնակատարից պահանջում են ապահովել իրենց անվտանգ և արժանապատիվ վերադրաձն իրենց պատմական հողեր և նախկին բնակավայրեր՝ համաձայն 2020 թ. նոյմեբերի 9-ի եռակողմ հայտարարույամբ ստանձնած պարտավորուոյւնների և մարդասիրական իրավունքների:

«Որպես նշված հայտարարության հասցեատերերից մեկը, ուզում եմ հստակ ընդգծել, որ նշված պահանջն արդարացի եմ համարում և ՀՀ կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր քաղաքական և դիվանագիտական միջոցները հայտարարության հեղինակների և շահառուների իրավունքները պաշտպանելու համար»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Թիվ 1

Recent Posts

Վլադիմիր Պուտինի «պարսկական մոտիվները» չե՞ն գրվում

Հոկտեմբերի 19-ին Մոսկվայում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ ԲՐԻԿՍ-ի առաջիկա…

5 mins ago

Վլադիմիր Պուտինի «պարսկական մոտիվները» չե՞ն գրվում

Հոկտեմբերի 19-ին Մոսկվայում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ ԲՐԻԿՍ-ի առաջիկա…

8 mins ago

Թրամփը պատմել է, որ սպառնացել է Պուտինին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է, որ սպառնացել…

56 mins ago

«Վերջին շրջանում նոր, հետաքրքիր կոռուպցիա է սկսել զարգանալ». Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսել է շինթույլտվությունների հարցում ձևավորված նոր կոռուպցիոն սխեմայի մասին: «Այս կոռուպցիան…

57 mins ago

Իսրայելը հարվածել է Բեյրութի օդանավակայանին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել «Հըզբոլլահի» հետ կապված «Ալ Քարդ Ալ Հասանի» մասնաճյուղերին և…

59 mins ago

Մետրոպոլիտենը 100%-ով անցել է միասնական տոմսային համակարգին

Հոկտեմբերի 14-ից Մետրոպոլիտենը 100%-ով անցել է միասնական տոմսային համակարգին. այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Մետրոպոլիտենի…

1 hour ago