Լրահոս

Մաքսային ծառայողները կատարելագործել են հետբացթողումային հսկողության կարողությունները

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ և Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությամբ, Հետբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների մասնակցությամբ ուսումնական կենտրոնում անցկացվել է հնգօրյա աշխատաժողով։

Մաքսային ծառայողները ՀՄԿ կողմից հավատարմագրված փորձագետների հետ քննարկել են բացթողումից հետո իրականացվող հսկողության, ռիսկերի կառավարման համակարգի կիրառման առանձնահատկությունները։

Աշխատաժողովի շրջանակում մասնակիցներն անդրադարձել են նաև արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց՝ ըստ ռիսկի մակարդակի դասակարգման, առավել ռիսկային ընկերությունների նկատմամբ համակարգային ստուգումների իրականացման, ոչ ռիսկային ընկերությունների օրինապահության մակարդակի հավաստման ու նրանց նկատմամբ պարզեցված մաքսային ընթացակարգերի կիրառման։ ՀՄԿ փորձագետները ծանոթացել են ապրանքների հայտարարագրերի ներկայացմանը, ռիսկային ընտրված մաքսային հայտարարագրերի վերլուծության և ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների անցկացման գործընթացին և ներկայացրել դիտարկումներ առաջավոր փորձի տեղայնացման վերաբերյալ։

Դասընթացի ընթացքում քննարկվել են նաև կազմակերպություններում արտագնա պլանային մաքսային ստուգումներ իրականացնելու ընթացակարգերը, առանձնահատկությունները, ներկայացվել է այս ոլորտում ԵՄ և Ճապոնիայի առաջավոր փորձը։

Աշխատաժողովի արդյունքներն ամփոփելով՝ Հետբացթողումային հսկողության վարչությունն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց հետ օրինապահության մակարդակի բարելավման հանրային իրազեկման գործընթաց է սկսում, միաժամանակ, հորդորելով՝ մաքսային գործառնություններ իրականացնելիս պահպանել մաքսային օրենսդրության պահանջները։

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

8 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

9 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

10 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

10 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

11 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

11 hours ago