Քաղաքականություն

Կեղծ խաղաղության օրակարգի գնալն անընդունելի է. Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։

Նա հիշեցրել է, որ Լաչինի միջանցքը փակելուց հետո իրենք հայտարարության նախագիծ ներկայացրին. «ԱԺ քաղաքական մեծամասնության կողմից ինչ-ինչ հնարքներով մեր հայտարարությունը գցեցին երկրորդ պլան, և անցավ իրենց հայտարարությունը, որը ոչինչ ասող էր․

կարմիր գծերի, Արցախի ինքնորոշման վերաբերյալ, Արցախի անվտանգության հետ կապված խնդիրների առնչությամբ ՀՀ հանձնառության վերաբերյալ, նաև՝ այս պայմաններում, իր իսկ պատմական տարածքում ինքնորոշման վերաբերյալ։

Ադրբեջանի կողմից համապատասխան հռետորաբանության և սպառնալիքի, սադրանքների իրականացման պայմաններում Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի ենթակայության տակ»։Նրա դիտարկմամբ՝ հերթական անգամ ռազմաքաղաքական բարդ իրավիճակում քաղաքական մեծամասնությունը մերժեց իրենց.

«Արցախը Հայաստանի հետ հայտնվել է մի պայմաններում, որ գնալ կեղծ խաղաղության օրակարգի՝ անընդունելի է։ Մանավանդ, որ առօրյա իրականության մեջ տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է իր հռետորաբանությունը, սադրանքները, ճնշումները Արցախի և Հայաստանի նկատամամբ»,- ասաց Օհանյանը։

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

30 minutes ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

46 minutes ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

1 hour ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

2 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

2 hours ago

Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը

Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…

3 hours ago