Uncategorized @hy

Արգելափակելով ճանապարհը՝ Ադրբեջանը հետապնդում է մի քանի նպատակ. Ներսիսյան

Արդեն 102 օր է Արցախի ժողովուրդը գերության մեջ է, փակ է Հայաստանի, արտաքին աշխարհի հետ հաղորդակցության միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից առաջ քաշված կեղծ բնապահպանական և այլ պատրվակներով։

«100-ից ավելի օր Արցախը շրջափակման մեջ է» թեմայով ասուլիսում Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ասաց, որ թեև այս ողջ ընթացքում համընդհանուր քննարկման առարկա է դարձված ճանապարհի արեգլափակումը, սակայն դա արցախցիների իրավունքների նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների համակարգային գործողությունների մեջ ընդամենը տարրերից մեկն է կազմում, քանզի Ադրբեջանը հետապնդում է մի քանի նպատակ իր տարբեր գործողություններով։

«Առաջին՝ տնտեսական շրջափակում և Արցախի կենսագործունեության բնականոն պայմանների վերացումն է։

Դա տեղի է ունենում էներգամատակարարման, գազամատակարարման պարբերաբար դադարեցումների, խափանումների, ներքին ու արտաքին կապի, հեռավար կապի միջոցների աշխատանքների համար խոչընդոտներ ստեղծելով, Արցախ ներկրվող ապարանքների մատակարարման դադարեցմամբ, գյուղատնտեսական աշխատանքների խաղաղ ընթացքին խոչընդոտելով։Երկրորդ՝ ֆիզիկական և հոգեբանական ուժի կիրառումն ու ուժի կիրառման սպառնալիքի ցուցադրումն է։

Դա ոչ միայ կատարվում է փաստացի գործողություններով, մշտապես զուգորդվում և ուղեկցվում է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հրապարակային խոսքով։

Երրորդ գործողությունը, որ հետապնդում են ադրբեջանցիները, արցախցիներին հոգեբանական ահաբեկչության ենթարկելն է, վախի ու սարսափի մթնոլորտ, անիշխանության, անորոշության վիճակ ստեղծելն է։

Չորրորդ գործողությունը՝ Արցախի էթնիկ զտումն է ընդհուպ մինչև ցեղասպանություն։ Արցախն Ադրբեջանին պետք է առանց հայերի կամ առավելագույնը քիչ թվով հայերով, դրա համար փորձում են ձեռնարկել բոլոր միջոցները Արցախը դատարկելու համար, ու այդ նպատակին հասնելու համար Ադրբեջանը ոչինչ չի խնայում»,- Ադրբեջանի նպատակները թվարկեց Գ.Ներսիսյանը։

Նա նշեց, որ ճանապարհի արգելափակման առաջին օրվանից ապավինել են ռուս խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան ներկայացուցչության օգնությանը, այս ընթացքում մի կերպ հասցնում են պարեն, դեղորայք, առաջին անհրաժեշտության ապրանքների նվազագույն չափաքանակը։

Պետնախարարի խոսքով, լրջագույն վնաս է հասցվել տնտեսության ճյուղերին, տարբեր ոլորտներին, հարկային եկամուտները կրճատվել են մոտ 70 տոկոսով, առկա է գործազրկության մեծ ցուցանիշ։

Դիմելով միջազգային հանրությանը՝ նա նշեց, որ նրա աչքի առաջ գրեթե շուրջօրյա տեղի են ունենում ոճրագործություններ, մարդկային պարզագույն իրավունքների ոտնահարման բացահայտ փորձեր։

«Միջազգային հանրությունը շարունակում է լուռ մնալ, այդ իսկ պատճառով Ադրբեջանը ամենօրյա և պարբերաբար ավելի է ուժեղացնում իր ագրեսիվ քաղաքականությունը, 3 ամիս շարունակ Արցախը շրջափակման մեջ պահող Ադրբեջանը ոչ միայն ըստ անհրաժեշտության և առարկայացված չի քննադատվել միջազգային հանրության կողմից, այլևս ցուցաբերված անգործությունից և պասիվությունից օգտվելով՝ Ադրբեջանը նույնիսկ ավելի է սաստկացրել իր գործողությունները՝ կատարելով սպանություններ ու այդ ամենից հետո շարունակելով մնալ անպատիժ»,- ասաց Գուրգեն Ներսիսյանը։

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

9 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

9 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

9 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

9 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

9 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

10 hours ago