Հասարակություն

Դատավորների միության հայտարարությունն անհիմն է, և ուղղակի մտքեր են. Մինասյան

Կետ առ կետ կարող եմ արձանագրել, որ Դատավորների միության հայտարարությունն անհիմն է, և ուղղակի մտքեր են, որոնց պատշաճ ընթացակարգերով հնարավորություն չկա արձագանքելու:

Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Նրա խոսքով, եթե դատավորը խախտում է անում, կարգապահական վարույթ է հարուցվում, այնուհետև ԲԴԽ-ն՝ սահմանադրական լիազորությունների շրջանակում պատասխանատվության է ենթարկում դատավորին: Լրագրողի դիտարկմանն ի պատասխան, թե ԲԴԽ-ն ընտրողաբար է մոտենում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցին՝ Մինասյանն ասաց.

«Ծանրաբեռնվածությունը մեր որոշ գործընկերներ, ոչ մասնագետներ լավ չեն պատկերացնում ինչ է: Մենք նայում ենք, եթե նույն դատավորը նույն ծանրաբեռնվածության շրջանակներում, օրինակ՝ 9 գործ շատ պատշաճ ժամկետում հասցնում ու քննում է, բայց մեկ գործով ձգձգում է, և կոնկրետ իրավունք է ոտնահարվում, այստեղ հարց է առաջանում՝ ծանրաբեռնվածության շրջանակներում ինչու է այս կամ այն գործը քննվում, իսկ մեկը թողնվում դարակներում: Այդ ծանրաբեռնվածությունը մատի փաթաթան սարքել պետք չի: Կոնկրետ գործերով, պատշաճ իրականացվում է»:

Երբ լրագրողը հիշեցրեց շրջանառվող կարծիքը, թե լինելով Կարեն Անդրեասյանի մտերիմ ընկերներ, միասին ունենալով անձնական ու ընդհանուր գույքային, ֆինանսական շահեր, ձեռնամուխ են եղել դատավորների լիազորությունները դադարեցնելուն՝ Մինասյանն ասաց. «Մեր քաղաքացիները 30 տարի դատական համակարգից դժգոհ են եղել: Մեր արդարադատության ոլորտն այն մակարդակի չէ, որով մենք կարող ենք ուրախանալ կամ հպարտանալ:

Այն բոլոր ռեֆորմները՝ թե՛ օրենսդրական, թե՛ վեթինգի մեթոդոլոգիան կիրառում ենք միայն այն դեպքում, եթե կա դժգոհ քաղաքացի, խախտված մարդու իրավունք կամ Դատական օրենսգրքով սահմանված հոդվածների խախտում, դրա հիման վրա ենք առաջ տանում մեր գործերը: Ունենք ՄԻԵԴ-ի որոշումներ, որտեղ կոնկրետ գրված է դատավորի անուն-ազգանուն, որ այդ դատավորը խախտում է արել և բացարձակ հայտնի չէ, թե այդ դատավորը քաղաքական ինչ դիրքորոշում ունի»:


Թիվ 1

Recent Posts

21 ավտոգազալցակայանի առաջադրվել է շուրջ 12 մլն դոլարի տուգանք

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի ապրիլից սկսած, գնահատելով ավտոգազալցակայանների գործունեություն իրականացնող տնտեսվարող…

15 mins ago

Բայդենը կոչ է արել «քաղաքական առումով բանտարկել» Թրամփին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել «քաղաքական առումով բանտարկել» նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։ Այս…

16 mins ago

Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը կեղծիք է. ՀԱԿ

Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ հակադարձելով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հաջիևի՝ «Նյուզվիք» ամսագրում…

17 mins ago

Մոդրիչը նշել է, թե ով կստանա «Ոսկե գնդակը»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը նշել է «Ոսկե գնդակի» համար պայքարում իր ֆավորիտին: «Վինիսիուսը միանշանակ…

18 mins ago

«Ուկրաինան չի կարողանա ATACMS հրթիռներով հասնել ՌԴ-ի օդատիեզերական ուժերի բազաներին». Օսթին

Ուկրաինան այլևս չի կարողանա ամերիկյան ATACMS հեռահար հրթիռներով հասնել ՌԴ-ի օդատիեզերական ուժերի բազաներին. Fox News-ին…

19 mins ago

ԱԺ-ն վավերացրեց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը

Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյայի աշխատանքները։ Օրակարգում ընդգրկված Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման պետական հանձնաժողովների…

22 mins ago