Քաղաքականություն

Սուրենյանցին հանձնարարվել է ավարտին հասցնել «Պետականություն» կոմիտեի ձևավորումը»

Ի լրումն 2022 թ. նոյեմբերի 19-ին կայացած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության IV համագումարում ընդունված բանաձևի, ինչպես նաև ս/թ հունվարի 26-ի ԴԱԿ քաղխորհրդի որոշումների, ս/թ մարտի 22-ին տեղի է ունեցել քաղխորհրդի նիստ, որի ընթացքում կայացվել են հետևյալ որոշումները.

1․ ԴԱԿ առաջնորդ Սուրեն Սուրենյանցին հանձնարարվել է ավարտին հասցնել «Պետականություն» կոմիտեի ձևավորումը։

2․ Ընդունվել են ստվերային կառավարություն կազմելու հետևյալ սկզբունքները․

ա) սահմանել Հայաստանի Հանրապետության զարգացման երկամյա միջնաժամկետ ծրագիր,

բ) քաղաքական ուժերի և գործիչների հետ համագործակցության հիմք ընդունել 1991-1998, 1998-2008, 2008-2018, 2018-2023 թթ ժամանակահատվածների քաղաքական գնահատականների ընդհանրությունը,

գ) հանրային քննարկման ներկայացնել ապագա կառավարության ՀՀ ռազմավարական զարգացման ոլորտային ծրագրերը, այդ թվում՝ վերջին 30 տարիների ընթացքում մշակված, սակայն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով գզրոցներում մնացած կամ մերժված ծրագրերը,

դ) յուրաքանչյուր ոլորտի ծրագիրն իրականացնող ապագա պաշտոնյային որոշել մրցակցային սկզբունքով,

ե) համաձայն ՀՀ զարգացման երկամյա միջնաժամկետ ծրագրի, վարչապետի թեկնածուի համար սահմանել 100-օրյա հակաճգնաժամային գործողությունների փաթեթ, զ) վարչապետի թեկնածու առաջադրել երկամյա միջնաժամկետ ծրագրի իրականացումն ստանձնող և դրա շուրջ քաղաքական, հանրային համախմբում ապահովող գործչին։ Կուսակցության ակտիվին նախապատրաստել Երևանի ավագանու 2023 թվականի ընտրություններին։

ԾԱՆՈՒՑՈՒՄ 1. ԴԱԿ հաղորդագրություններին կարող եք հետևել daparm.am՝ կուսակցության պաշտոնական կայքում։ ԾԱՆՈՒՑՈՒՄ

2. ԴԱԿ ինֆորմացիոն հովանավորներն են politcom.am և armenlur.am կայքերը, ինչպես նաև ԱՅՍՕՐ յութուբյան ալիքը։ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն

Թիվ 1

Recent Posts

Պապիկյանն ընդունել է Վրաստանի դեսպանին

Հոկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր…

21 mins ago

«Վստահ եմ՝ մոտ ապագայում կունենանք նախարարի թեկնածու». Սիմոնյան

«Փորձում ենք հնարավորինս ծանրակշիռ մարդկանց առաջարկել, բայց ես վստահ եմ, որ մոտ ապագայում մենք կունենանք…

22 mins ago

Բիլ Գեյթսը գաղտնի գումար է նվիրաբերել Հարիսի ընտրարշավին

Microsoft Corporation-ի հիմնադիր Բիլ Գեյթսը գաղտնի գումար է նվիրաբերել Հարիսի ընտրարշավին։ The New York Times-ը,…

25 mins ago

«Հարևանների հետ մեր քաղաքացիներն առևտուր են անելու». Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի տարածքում ադրբեջանական ԶՈւ ներկայությանը՝ նշելով. «Նրանք 200 կմ²…

27 mins ago

Այս գիշեր ցրտահարություն է սպասվում

Հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը և 27-28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան,…

27 mins ago

Իսպանական արդարադատությունը քննում է ադրբեջանցի նախկին պաշտոնյայի գործը

Բաքվի լրատվամիջոցները հայտնում են, որ մի հետաքննող լրագրողների մի խումբ զբաղվել է Ադրբեջանի նախկին Ազգային…

29 mins ago