Թուրքիան կշարունակի հակաահաբեկչական գործողությունները թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում, քանի դեռ ահաբեկչական կազմակերպությունները վտանգ են ներկայացնում նրա ազգային անվտանգությանը։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ղահրամանմարաշ նահանգում ունեցած ելույթի ժամանակ, փոխանցում է Անադոլու գործակալությունը։
«Մեր գործողությունները մեր սահմանների ներսում և դրսում կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ վերջին ահաբեկիչը չի դադարի վտանգ ներկայացնել մեր երկրի և ժողովրդի համար»,- մասնավորապես ասել է Թուրքիայի ղեկավարը։
Նա նաև մատնանշել է ահաբեկչական կազմակերպությունների միջոցով Թուրքիայի վրա ճնշում գործադրելու փորձերի անիմաստությունը։
«Մենք կկանխենք ահաբեկչության միջոցով Թուրքիային ծնկի բերելու և թուրքական քաղաքականությունը կառուցելու փորձերը»,- ընդգծել է Էրդողանը։