Լրահոս 24/7
10.03.2025

«Իսլամական Ռուսաստանում» անհանգիստ է

«Իսլամական Ռուսաստանում» անհանգիստ է

ՌԻԱ-Նովոստին հայտնում է, որ Կազանում «մարդատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ավտոբուսի կանգառի մի խումբ անձանց»: Թաթարստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ «միջին եւ ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է տասնմեկ մարդ, այդ թվում՝ տասներկուամյա երախա, եւս երկու մարդ բժշկական օգնություն է ստացել տեղում»:

ՌԻԱ-Նովոստին վկայակոչում է Թաթարստանի դատախազության պաշտոնական հաղորդագրությունը, ըստ որի՝ «տղամարդը վարձակալած ավտոմեքենայով փորձել է վազանցել կանգառին մոտեցած ավտոբուսը եւ վրաերթի է ենթարկել տրանսպորտային միջոցից իջնող անձանց»: ՌԴ Քննչական կոմիտեի Թաթարստանի վարչությունը հարուցել է քրեական գործ՝ «ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու» հոդվածով: Վարորդի ինքնությունը չի բացահայտվում, հայտնի չէ նաեւ, թե նրա նկատմամբ խափանման ինչ միջոց է ընտրված:

Անցյալ շաբաթ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը տեղեկություն է տարածել, որ Դաղստանի Կասպիյսկ քաղաքում «վնասազերծվել է զինված ահաբեկչական խումբ»: Ըստ այդմ, չորս «զինառյալներ, որ պատրաստվում էին ահաբեկչություն իրականացնել ՆԳՆ քաղաքային վարչության դեմ, փոխհրաձգության մեջ են մտել իրավապահների հետ եւ տեղում ոչնչացվել»:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ «քաղաքացիական անձանց եւ իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում կորուստներ եւ տուժածներ» չեն եղել:

Սոցիալ-հոգեբանական ի՞նչ իրավիճակ է Ռուսաստանի իսլամադավան սուբյեկտներում՝ տեղեկատվությունը սահմանափակ է: Ընդհանուր պատկերի մասին կարելի է դատել մամուլի «մակերեսային բնույթի» հրապարակումներից: Այդ առումով ուշադրության է արժանի Թաթարստանում «կրոնական համերաշխության» մասին «Նեզավիսիմայա գազետա»-ի մի հրապարակումը, որից պարզ է դառնում, որ Ռուս ուղղափառ եկեղեցին լարված հարաբերություններ ունի ինքնավարության ղեկավար Մեննիխանովի հետ:

Վերջինս, ըստ տեղեկությունների, տարեվերջին Ռուսաստանի նախագահին բողոքել է, որ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի անմիջական հանձնարարությամբ Թաթարստանում ծրագրվում է վերականգնել «ուղղափառ թաթարների համայնքը»:

Խոսքը ցարական տիրապետության շրջանում հարկադրաբար քրիստոնեություն ընդունած թաթարների ժառանգներին ուղղափառ դավանանքի վերադարձնելու մասին է: Ինչպես իրազեկ աղբյուրներն են ռուսաստանյան մամուլին ասել՝ Վլադիմիր Պուտինը Կիրիլ պատրիարքին «խնդրել է» կասեցնել գործընթացը: Ասվածը վկայում է, որ ինչպես Հյուսիսային Կովկասում, այնպես էլ Թաթարստանում եւ Վոլգայի ավազանի այլ տեղաշրջաններում արձանագրվում է իսլամադավանության կտրուկ աճ:

Ամենեւին էլ բացառված չէ, որ Կազանում ավտոբուսի կանգառը «գրոհած» մեքենայի վարորդը «ծայրահեղական իսլամադավան» է եւ այդ քայլին գնացել է գիտակցաբար:

Ռուս-ուկրաինական պատերազմը բացահայտել է Ռուսաստանի իսլամադավան սուբյեկտների սոցիալ-հոգեբանական «երկվությունը»: Այդ առթիվ իշխանությունների անհանգստությունն արտահայտվում է նաեւ միգրացիոն քաղաքականությամբ. Կենտրոնական Ասիայի իսլամադավան երկրներից տասնյակ հազարավոր «աշխատանքային միգրանտներ» արդեն իսկ արտաքսվել են, սահմանվել են կեցության եւ աշխատանքի ընդունման կարգի խիստ կանոններ: Ռուսաստանի իսլամադավան սուբյեկտներում, իրոք, անհանգիստ է: Ինչպե՞ս են իշխանություններն այդ տրամադրությունները կառավարելու՝ առայժմ պարզ չէ:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է