

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանին և տեսչական մարմնի հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանին, որոնք աշխատանքային այցով Լոռու մարզում էին։
Նրանք մարզի ղեկավարին տեղեկացրել են, որ Լոռու մարզի դպրոցներում ընթանում են Կրթության տեսչական մարմնի տարեկան ստուգումները, քննարկվել են ստուգումներին առնչվող հարցեր, ինչպես նաև ներկայացրել են «Կրթության բնագավառի պետական վերահսկողության մասին» օրենքի նախագիծը։ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն իր խոսքում կարևորել է կրթության որակի բարելավմանն ուղղված քայլերը և հայտնել սերտ համագործակցության իր պատրասատակամությունը։
Շրջայցի ընթացքում տեսչական մարմնի ներկայացուցիչները և Լոռու մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը հանդիպել են նաև մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ նրանց հետ նույնպես քննարկելով «Կրթության բնագավառի պետական վերահսկողության մասին» օրենքի նախագիծը:
Այնուհետև տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, տեսչական մարմնի հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանը և Լոռու մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը շրջայց են կատարել Լոռու մարզի դպրոցներում, որտեղ ընթանում են տեսչականի տարեկան ստուգումները։ Տեսչական մարմնի աշխատակիցները Վ․ Մատիկյանին ներկայացրել են կատարված աշխատանքները։
Տեսչական մարմնի ղեկավարը աշխատանքային քննարկումներ է ունեցել դպրոցների տնօրենների մասնակցությամբ։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…