Կրթություն

ՀՀ քաղաքացու ուսուցումը պետք է լինի հայերենով. Անդրեասյան

ՀՀ քաղաքացիների համար պարտադիր է, որ ուսուցումը լինի գրական հայերենով, որն օրենքի պահանջն է. մենք ռուսական կողմի հետ քննարկումները վարում ենք օրենսդրության շրջանակներում: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, իր պաշտոնավարման 100 օրվա նվիրված ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր Հայաստանում ռուսական դպրոցների գործարկման անհրաժեշտության մասին:

«Մեր երկրում պետական լեզուն մեկն է եւ դա հայերենն է, ինչ վերաբերում ռուսական կողմի հետ համատեղ ծրագրին, որը պետք է լինի հանրակրթական մակարդակում որոշակի հաստատությունների ձեւաչափով, դեկտեմբերին կայացավ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որտեղ հստակ արձանագրվեց, որ մենք պետք է քննարկենք դրա կոնցեպտը:

Դրա նպատակով պետք է ձեւավորվի աշխատանքային խումբ: Աշխատանքային խումբը ձեւավորվել է, մենք ունենք մեն պատկերացումները, թե ինչպիսի համատեղ նախագծի մասին կարող է խոսք լինել: Ես այո, հնչեցրել եմ, որ մենք ունենք շատ լավ օրինակ, հայ-չինական դպրոցի մասով, որտեղ էլի ենթակառուցվածքների մասով Չինաստանն արել է մեծխ ներդրում, կառուցվել է դպրոցական նոր շենք, հագեցվել է գույքով, նաեւ համատեղ աշխատանք ենք անում բովանդակության մասով:

Այսինքն այս դպրոցում կա չինարենի ուսուցման, Չինաստանի մշակույթի, պատմության ուսուցման հնարավորություն: Մասնագետներ են գործուղվում Չինաստանի կողմից, ֆինանսական հավելյալ օժանդակություն է տրվում:

Սա այն է, ինչ մենք արդեն ունենք եւ ռուսական կողմին սա ներկայացրել ենք»,-ասաց Անդրեասյանը: Նա շարունակեց, որ երկրորդ հնարավորությունը, որ քննարկել են ռուսական կողմի հետ, այն է, որ վերջին տարում ՌԴ-ից քաղաքացիների մեծ հոսք կա.

«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք քննարկել, եթե կա այդ քաղաքացիների կրթության կազմակերպման անհրաժեշտություն:

Այստեղ նաեւ անհրաժեշտություն կա, որ նրանք հնարավորություն ունենան սովորելու ռուսական կրթություն, սա եւս կարող ենք քննարկել: Հիմա ընթանում են քննարկումները:

Մեր քաղաքացիների համար պարտադիր է, որ ուսուցումը լինի գրական հայերենով, սա օրենքի պահանջն է: Մենք այդ քննարկումները վարում ենք օրենսդրության շրջանակներում: ՌԴ քաղաքացիների պարագայում կարող է ուսուցումը լինել այլ լեզվով»,-ասաց ԿԳՄՍ նախարարը:

Թիվ 1

Recent Posts

​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան

Միջազգային հարաբերությունների և անվտանգության փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է. Ըստ նախագահ Տրամպի հայտարարության, որի հիման…

12 minutes ago

Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում

2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…

31 minutes ago

Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…

1 hour ago

Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…

1 hour ago

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

2 hours ago

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

2 hours ago