ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին: Նա հիշեցրեց, որ 2022 թվականին շարունակվել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման գործընթացը:
«Տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների 4 հանդիպում: 2022 թվականի փետրվարից վերականգնվել է երկու երկրի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը»,- ասաց Միրզոյանը:
Նա նշեց, որ 2022 թվականի հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները Վիեննայում պայմանավորվածություն են ձեռք բերել հնարավոր ամենասեղմ ժամկետներում ապահովել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն՝ Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար:
«Նույն հանդիպման ընթացքում կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա օդային բեռնափոխադրումների իրականացումը, որի մեկնարկը տրվել է արդեն ընթացիկ տարում»,- նշեց ԱԳ նախարարը:
Միրզոյանը հիշատակեց նաև 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեթ Էրդողանի հանդիպումը:
Հիշեցնենք՝ այս տարի Արարատ Միրզոյանը մեկնեց Թուրքիա՝ ցավակցություն հայտնելու ավերիչ երկրաշարժի մեծաթիվ զոհերի կապակցությամբ:
Հայաստանը Թուրքիա էր ուղարկել նաև մարդասիրական օգնություն և հումանիտար խումբ:
«Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ում եւ Իսրայելում հաղթում է ուժեղ աջական առաջնորդը, ձախ խորքային պետությունն օգտագործում…
Մարտի 20-ին Երևանում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց…
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…
Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…