Սպորտ

Բոլորս էլ գիտենք, թե մեզ ինչ հանդիպում է սպասվում. Վարազդատ Հարոյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը Թուրքիայի հավաքականին  ուժեղ ընտրանի է համարում:  

«Հոգեբանորեն պատրաստ ենք, թեպետ մի քանի փոքր վնասվածքներ կան: Թուրքիան լավ թիմ ունի, որակապես էլ լավ ֆուտբոլիստներ կան: Ուսումնասիրել ենք նրանց ուժեղ և թույլ կողմերը:  Փորձելու ենք փակել նրանց ուժեղ կողմերը: Բոլորս էլ գիտենք, թե մեզ ինչ հանդիպում է սպասվում»,- լրագրողների հետ զրույցում ասաց հավաքականի ավագը:

Հարոյանը շեշտեց, որ օգնության ձեռք կլինի այն, որ բոլոր տոմսերը վաճառված լինեն և երկրպագուների ներկայությունը օգնության ձեռք կլինի: Անդրադառնալով Հայաստանի ազգային թիմի նոր մարզչին` Հարոյանն ընդգծեց, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ աշխատում են նոր մասնագետի հետ և ծանոթ են նրա մտածելակերպին:

«Մենք այս խմբում ֆավորիտ չենք, բայց ամեն խաղում կխաղանք ինչպես եզրափակչում: Մրցաշրջանը նոր է սկսվում, և առաջին հանդիպումն անցկացնում ենք տանը: Փորձելու ենք ամեն թիմից առավելագույնը քաղել»,-ասաց նա:

Հարոյանի կարծիքով՝ Մխիթարյանի բացակայությունը բացասական կանդրադառնա հավաքականի վրա, բայց թիմը պարտավոր է հարգել կիսապաշտպանի որոշումը:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

11 hours ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

11 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

11 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

11 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

12 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

12 hours ago