Քաղաքականություն

Մենք մեր բանակցային փաթեթը հրապարակել էինք. Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը մասնակցում է Սամվել Ֆարմանյանի՝ «Միայնակ ընդդեմ ճակատագրի. ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» գրքի շնորհանդեսին, լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Սամվել Ֆարմանյանը մեծ գործ է կատարել։

«Սամվելն արդեն ինձ գիրք նվիրել է, կարծում եմ 1-2 օրվա ընթացքում կկարդամ, բայց Ֆարմանյանի ո՛չ հիշողության վրա, ո՛չ էլ ունակությունների՝ դեպքերը գրի առնելու մասով»,- նշեց Սարգյսանն ու զուգահեռներ անցկացրեց ներա և իր ժամանակվա «ֆուտբոլային դիվանագիտության» միջև։

«Մեր ժամանակ «ֆուտբոլային դիվանագիտության» ընթացքում ուղարկված գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, իսկ սրանց վարած դիվանագիտության ընթացքում, ցավոք սրտի, թուրքական «բայրաքթարները» հայտնվեցին մեր երկրում։ Սա է տարբերությունը»։

Քաղաքական գործիչը նաև նշեց, որ իր կառավարման տարիներին նպատակը ոչ թե Թուրքիայի հետ ճանապարհները բացելը կամ տնտեսական ինչ-որ նպատակներ էր, այլ Հայաստանի անվտանգությունն ապահովելն էր։

«Մեր ցանկությունն էր, որպեսզի Թուրքիային հեռու պահենք Ադրբեջանին գոնե բացահայտ ռազմական աջակցություն ցույց տալուց։

Մենք մեր բանակցային փաթեթը գոնե հրապարակել էինք, դուք տեղյա՞կ եք իրենք ինչ են բանկցում Թուրքիայի հետ»,- հավելեց ՀՀ երրորդ նախագահը։

Թիվ 1

Recent Posts

Իսրայելում քաղաքական ճգնաժա՞մ է

«Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ում եւ Իսրայելում հաղթում է ուժեղ աջական առաջնորդը, ձախ խորքային պետությունն օգտագործում…

3 hours ago

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվեց վրացիներին

Մարտի 20-ին Երևանում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց…

3 hours ago

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

6 hours ago

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Եվրոպայի անհատական առաջնությունում

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…

6 hours ago

Եվրոպան՝ որպես լուսավորչության օրրան, պետք է կրկին ոտքի կանգնի. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…

7 hours ago

ԵԱՏՄ-ից դուրս գալը կրիտիկական վնաս կհասցնի ՀՀ-ի տնտեսությանը. Շոյգու

Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…

7 hours ago