Արցախ

Բոլոր մակարդակներում Ադրբեջանին հակազդելու խիստ անհրաժեշտություն կա․ Աբրահամյան

Ադրբեջանական ապատեղեկատվությունը մեծ ծավալների է հասնում, ինչն իր մեջ հսկայական ռիսկեր է պարունակում: Բոլոր մակարդակներում նրան հակազդելու խիստ անհրաժեշտություն կա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Արցախի ուղղությամբ ադրբեջանական ճնշումն այս փուլում հիմնականում դրսևորվում է 2 հարթությունում:

Առաջինը, քաղաքական-քարոզչական մակարդակում դրսևորվող ագրեսիվ քաղաքականությունն է` Արցախին ագրեսոր և պարտավորություններ չիրացնող սուբյեկտ ներկայացնելով:

Ադրբեջանն այս ճանապարհին փորձում է Արցախ մտնող հումանիտար բեռն ու ռազմավարական նշանակության բեռները որպես ռազմամթերք և զորքերի տեղափոխում ներկայացնել, ինչն ըստ ադրբեջանական կողմի, լեգիտիմ իրավունք է ստեղծում «հակաահաբեկչական օպերացիա» իրականացնելու, ասել է թե` հարված հասցնելու համար:

Ադրբեջանական ապատեղեկատվությունը մեծ ծավալների է հասնում, ինչն իր մեջ հսկայական ռիսկեր է պարունակում:

Երկրորդ, Ադրբեջանը համակարգված ձևով կրակի տակ է պահում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչներին, որը 2 նպատակ է հետապնդում` խոչընդոտել գյուղատնտեսական աշխատանքները և սրել պարենային անվտանգության խնդիրը, երկրորդ, ահաբեկել ու վախի մթնոլորտ ստեղծել/խորացնել արցախցիների շրջանում:

Բոլոր մակարդակներում` քարոզչականից մինչև պաշտպանական, Ադրբեջանին հակազդելու խիստ անհրաժեշտություն կա:

Հենց դիմակայության արդյունավետությունից է կախված իրադարձությունների հետագա ընթացքը», – գրել է նա:

Թիվ 1

Recent Posts

ԱԺ-ն քննարկել է ԿԲ խորհրդի անդամի թեկնածությունը

Ազգային ժողովը հոկտեմբերի 1-ի հերթական նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ…

30 mins ago

Տեղադրվել են նոր արագաչափեր ու տեսախցիկներ

ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի…

34 mins ago

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կողմ է ՌԴ-ին հարվածելու համար արևմտյան զենք օգտագործելուն

ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ պաշտպանում է Ռուսաստանի խորքերին հարվածելու համար…

37 mins ago

ԿԽՄԿ-ն տեսակցել է Բաքվում պահվող հայերին

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում սեպտեմբերին տեսակցել են բոլոր պահվող հայերին, որոնց անունները հաստատել…

48 mins ago

Մոսկվան Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Ռուսաստանը կոչ է անում Իսրայելին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լիբանանում՝ տարածաշրջանի համար սարսափելի հետևանքներից խուսափելու…

53 mins ago

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 2-ին՝…

56 mins ago