Մարտի 28-30-ը նախատեսված է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը, որին մասնակցելու հրավեր է ուղարկվել 120 երկրի առաջնորդի:
Սպիտակ տան ղեկավարի օգնական Ռոբ Բերշչինսկու խոսքով՝ հրավիրված են բոլոր այն գործընկերները, որոնք մասնակցել են 2021 թվականի գագաթնաժողովին: Նա հավելել է, որ այս տարվա միջոցառմանը հրավիրել են ևս 8 նոր կառավարությունների ներկայացուցիչներ՝ Բոսնիա և Հերցեգովինայից, Լիխտենշտեյնից, Կոտ դ’Իվուարից, Գամբիայից, Մավրիտանիայից, Մոզամբիկից, Տանզանիայից և Հոնդուրասից։
Բերշչինսկին ընդգծել է, որ միջոցառումն ուղղված է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և մարդու իրավունքների պաշտպանությանը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի գագաթնաժողովի հրավիրյալների ցանկում Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը և Ռուսաստանը ներառված չեն եղել:
Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…
Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…
Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի…