Հասարակություն

ԵՄ  դեսպանը մասնակցել է «ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ» ծրագրի մեկնարկին

Մարտի 24-ին Տավուշի մարզկենտրոն Իջևանում տրվել է «ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ» մշակութային  ծրագրի մեկնարկը:

Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, աջակցելու համար մշակույթին և ստեղծագործ հատվածին՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արևելյան գործընկերության երկրների մարզային քաղաքներին և բնակավայրերին:

Նշենք, որ Իջևան քաղաքը հաղթել էր EU4Culture ծրագրի մրցույթում և Եվրոպական միության կողմից արժանացել 300,000 եվրո դրամաշնորհի` քաղաքի մշակութային զարգացման ռազմավարությունն իրականացնելու համար: Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորեց և հաջող ընթացք մաղթեց ծրագրի մեկնարկի կապակցությամբ:

Ծրագրի բացմանը  ներկա էին նաև ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Երևանում «Գյոթե» կենտրոնի ղեկավար Նաթիա Միքելաձե-Բախսոլիանին, «EU4Culture» նախագծի ղեկավար Անատոլի Բայֆերթը, Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը: Իջևանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, սոցիալական աջակցության և առողջապահության բաժնի պետ Լիլիթ Ղալումյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ «ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ» ծրագիրը բացառիկ հնարավորություն է Տավուշի մշակութային կյանքը զարգացնելու համար:



AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Հայ-իրանական զորավարժությանը կիրառվել են թեթև և ծանր զինատեսակներ

Իրանական Mehr գործակալությունն անդրադարձել է հայ-իրանական երկօրյա համատեղ զորավարժություններին։ «Զորավարժության նպատակն էր նպաստել տարածաշրջանային կայունության…

7 hours ago

Կարեն Ասլանյանը եզրափակչում է

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) 8։0 հաշվով ժամանակից շուտ հաղթել է ուկրաինացի Անդրեյ…

7 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…

8 hours ago

Այսօր կկայանա Պուտինի և Թրամփի հատուկ բանագնացի հանդիպումը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ, հայտնել է…

8 hours ago

Արցախցիներին կոչ ենք անում միասնական ճակատով վերականգնել խախտված իրավունքները․ Շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության…

8 hours ago

Ճապոնիայում, Մոլդովայում և Կամբոջայում ՀՀ դեսպաններ են նշանակվել

ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ է նշանակել։ Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն…

9 hours ago