

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացրել է մայրաքաղաքում ծառերի փոխարինման ծրագիրը։ Նա տեղեկացրել է, որ կազմակերպվել է գիտաժողով, որին մասնակցել են հայտնի մասնագետներ. «Բոլոր մասնակիցները միաձայն ընդունեցին որոշում, ավելին, հորդորեցին մեզ՝ օր առաջ սկսել կենսունակությունը կորցրած կամ դրա ավարտին մոտ գտնվող ծառերի փոխարինման աշխատանքները»։
Ըստ նրա՝ մասնագետները դրական են արտահայտվել է նաև փոխարինման համար առաջարկված ծառատեսակների վերաբերյալ. «Մարտի 23-ին մեկնարկեց աշխատանքների առաջին փուլը։ Դա Մոսկովյան փողոցն էր։ Այն ընտրվեց, որովհետև նախապես ծրագրով այնտեղ նախատեսված էին սակուրա ծառատեսակներ, որոնք գտնվում էին նախածաղկման փուլում։ Քաղաքապետարանի գնած ծառատեսակների մեջ սակուրան կազմում է 4-5%, մնացած ծառատեսակները հիմնականում ավելի խոշոր սաղարթով ծառատեսակներ են՝ սոսի, կաղնի և այլն»։
Անդրադառնալով շահարկումներին, թե քաղաքապետարանը պատրաստվում է քաղաքը պատել սակուրաներով, Բեգոյանը նշեց, որ այդպես չէ. «Նախատեսված 2500 ծառի մեջ սակուրաները կազմում են 150 հատ»
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…