Հասարակություն

Երևանում կլինեն ավտոբուսների նոր երթուղիներ

«Տրանսպորտի վարչության կողմից հայտարարված բոլոր մրցույթները կայացել են, բացառությամբ հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցների նախագծման աշխատանքների»,- տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հայկ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ այդ մրցույթը չի կայացել մասնակից չլինելու պատճառով։

Խոսելով գծանշման աշխատանքներից՝ նա շեշտել է, որ այս շաբաթ համաձայնագիր կկնքվի, և բարենպաստ եղանակային պայմանների դեպքում հաջորդ շաբաթվանից կսկսվի իրականացվել։

Անդրադառնալով մայրաքաղաքի նոր ավտոբուսների շահագործմանը՝ Սարգսյանը տեղեկացրեց, որ վարորդները պարապմունքներ են անցել. «Վարորդների համալրման աշխատանքները դեռ շարունակվում են, վարորդների թափուր տեղեր դեռ ունենք, բայց դա մեզ չի խանգարի, որ ապրիլի սկզբից ունենանք երթուղիներ, որոնք սպասարկեն բնակչությանը»։

Տիգրան Ավինյանն էլ հանձնարարեց մինչև հաջորդ գործակարգավարական նիստն ունենալ հստակ ժամանակացույց. «237 կանգնած ավտոբուս ունենք, և պետք է խնդրեմ հաջորդ գործակարգավարական նիստին ներկայացնել ամբողջ ծրագիրը։ Ակնկալվում է՝ կոնկրետ ուղղություններով հայտարարեք, թե քանի ավտոբուս է մտնում և ինչ ժամկետով»։

Թիվ 1

Recent Posts

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Մարտի 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 27-28-ին երեկոյան ժամերին, 29-31-ին օրվա ընթացքում…

3 minutes ago

Ադրբեջանի պահանջները լեգիտիմ չեն. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանի առաջ քաշած նախապայմաններին՝…

21 minutes ago

Թրամփը հայտարարել է՝ ԵՄ երկրները թալանել են ԱՄՆ-ն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը թալանել է Միացյալ…

30 minutes ago

Ընդդիմադիրները եկել են ոչ թե ձեզ պաշտպանելու, այլ՝ դիվիդենտներ ստանալու. Սիմոնյանը՝ Աղազարյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարց է ուղղել պատգամավոր Հովիկ Աղազարյանին՝ քրեական գործի մասին ե՞րբ է…

50 minutes ago

Երեք տարում կհասնենք մինչև 80% ապահովագրական ծածկույթի. Ավանեսյան

Թվային առողջապահական ապահովագրության ֆրանսիական առաջատար ընկերություններից մեկի` «ALAN» կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպմանը առողջապահության նախարար Անահիտ…

1 hour ago

Արարատ Միրզոյանը կմեկնի Ղազախստան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ…

1 hour ago