«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Քանի որ ՏԻՄ ընտրությունները շատ քննարկվեցին ու էլի, ինչպես միշտ, «սաղ ժողովուրդն է մեղավոր» թեզը սկսեց շրջանառվել, մի դիտարկում անեմ: Նախորդ տարվա սեպտեմբերին Սիսիանում ՔՊ-ն չկարողացավ հաղթել ու ձևավորել համայնքային իշխանություն:
Այդ ընտրություններում 22942 ընտրողից ընտրությանը մասնակցել է 11883 քաղաքացի, նույնն է թե 51.8%: Արդեն երեկ նույն համայնքում ընտրություններին մասնակցել է 22880 ընտրողից 11356-ը՝ 49.63%: Փաստ է, որ ընտրությանը մասնակցել է ավելի քիչ մարդ, քան նախորդ անգամ: Հետևապես իշխանությունն իր ձայներն ավելացրել է ընդդիմության հաշվին:
Ընդդիմությունը չի կարողացել մոբիլիզացվել և ստանալ նույն այն ձայները, որը ստացել էր մի քանի ամիս առաջ: Մինչև ընդդիմությունը չհասկանա, որ սա ոչ թե իշխանության հաղթանակն է, այլ ընդդիմության պարտությունը, մենք շարունակելու ենք նման պատկերի ականատես լինել: Ընտրությունն իհարկե քաղաքական է, բայց համայնքային ընտրություններում դեռ մարդիկ ընտրում են իրենց «թաղի տղուն կամ աղջկան», հորքուրի կամ մորքուրի գանձին և կամ հարազատին: Կլինի այլընտրանք՝ իշխանությունը կպարտվի, իսկ եթե ընդհանրապես որևէ թեկնածու չլինի, կհավաքի շատ ավելի շատ ձայն: Առջևում Երևանի ընտրություներն են՝ ժողովրդի սխալը նկատելուց առաջ ընդդիմությունը պետք է սեփական սխալները նկատի և ուղղի: Սակուրաները չպետք է Երևանի սատուրացիան իջեցնեն»:
Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…
Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…
Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…
Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի…